5-րդ դասարան·մաթեմատիկա

Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ

Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ

Որևէ թիվ երկու թվերի գումարով բազմապատկելու արդյունքը կարելի է ստանալ՝ թիվը բազմապատկելով յուրաքանչյուր գումարելիով և ստացված թվերը գումարելով իրար։

Այս օրենքը կոչվում է բազմապատկման բաշխական օրենք գումարման նկատմամբ ։

Օրինակ՝ 19‧(7+8)=19‧7+19‧8=133+152=285

Օրինակ՝ 194‧40+194‧60=194‧(40+60)=194‧100=19400

Առաջադրանքներ

1. Օգտագործելով բաշխական օրնեքը ՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․

Օրինակներ՝

194‧40+194‧60=194‧(40+60)=194‧100=19400
164‧80-164‧30=164‧(80-30)=164‧50=8200

132‧70+70‧68=(132+68)x70x70=14000
973‧37-27‧37=(973-27)x37x37=35002
388‧99+12‧99=(388+12)x99x99=39600
462·120-462·70=(120-70)

2. Հաշվե՛ք առավել հարմար եղանակով․

Օրինակներ՝
194‧40+194‧50+194‧10=194‧(40+50+10)=194‧100=19400
164‧80-164‧20-164‧10=164‧(80-20-10)=164‧50=8200

251·256+251·122+251·34=251x(256+122+34)=103412
361·145+361·53+361·52=361x(145+53+52)=90250
164·243-164·53-164·9=164x(143+53+9)=33620

4. Ստուգեք բաշխական օրենքի ճիշտ լինելը՝
18‧(7+5)=18‧7+18‧5 — ճիշտ է։
15‧(18-9)=15‧18-15‧9 — ճիշտ է։

5. Հաշվեք արտահայտության արժեքը կիրառելով բաշխական օրնեքը․
Օրինակներ՝
19‧(7+8)=19‧7+19‧8=133+152=285
17‧(9-4)=17‧9-17‧4=153-68=85


60‧(9+6)=60×9+60×6=900
(37+5)‧20=37×20+5×20=840
(10-3)‧11=11×10-11×3=77
(11-9)‧12=11×12-9×12=24

Խնդիրներ

5. Ջրավազանի մեջ մտնում է 2 խողովակ։ Առաջինով մեկ ժամում լցվում է 120 լ ջուր, երկրորդով՝ 140 լ ։ Եթե միաժամանակ բացվեն երկու խողովակների ծորակները, ապա 5 ժամում որքա՞ն ջուր կլցվի ջրավազանը։
5×(120+140)=5×260=1300լ

6. Ջրավազանի մեջ մտնում է 2 խողովակ։ Առաջինով մեկ ժամում լցվում է 220 լ ջուր, երկրորդով՝ դատարկվում է 170 լ ։ Եթե միաժամանակ բացվեն երկու խոովակների ծորակները, ապա 4 ժամում որքա՞ն ջուր կլցվի ջրավազանը։
220-170=50լ  
4×(220-170)=4×50=200լ

7. Ջրավազանի մեջ մտնում է 2 խողովակ։ Առաջինով 3 ժամում լցվում է 360 լ ջուր, երկրորդով՝ դատարկվում է 180 լ ։ Եթե միաժամանակ բացվեն երկու խոովակների ծորակները, ապա 4 ժամում որքա՞ն ջուր կլցվի ջրավազանը։
360:3=120լ  
180։3=60լ   
4x(120-60)=240լ    

5-րդ դասարան·Մայրենի

Վ․ Սարոյան Ես

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…

Շունն ասում էր.

«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,

Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:

Կատուն ասում էր.

-Մյա՜ու-մյա՜ու,

Ես ձեր քնքուշ թագուհին եմ,

Ձեր բոլորի սիրելին եմ»:

Կովն ասում էր.

«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:

Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,

Սա իմ մայրիկն է, սա էլ՝ հայրիկը»:

Խոզն ասում էր.

-Մի բլիթ տվեք դդումով,՝շ

Որ ես դառնամ կլոր-կլոր,

Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:

Թրթուրն ասում էր․

-Ես փափուկ եմ։

Թիթեռն ասում էր․

-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,

Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․

Տեսեք՝ ինչպես եմ թռվռում

Արևի տակ և ստվերում։

Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.

-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…

Իմ բալիկից նամակի եմ սպասում:

Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.

Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.

-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:

Լապտերասյունն ասում էր․

-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,

Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։

Գնացքն ասում էր․

Հելլո՜, ես գնուեմ Բուֆալո։

Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:

Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:

Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:

Կեսգիշերին արթնանալով, նա նա ինչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:

Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:

Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամաց-կամաց դադարում էին ես-ես-ես-ես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել… Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:

Իսկապես որ դա լավ բառ էր:

«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:

Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:

Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:

Եվ եթե կա «ես»-ը,

Ինչո՞ւ չլինի «դու»-ն,

Եթե կա «ոչ»-ը,

Ինչո՞ւ չլինի «այո»-ն,

Եթե կարող է լինել «տաք»-ը,

Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,

Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,

Թացն ու չորը, բարձր ու ցածրը,

Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,

Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:

Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:

Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի  պատասխանը:

Առաջադրանքներ

  1. Կարդա’ պատմվածքը և դո’ւրս գրիր հականիշները:
    Ես-դու
    Այո-ոչ
    Տաք-սառը
    Կոշտ-փափուկ
    Հեռու-մոտիկ
    Թաց-չոր
    Բարձր-ցածր
    Ճիշտ-սխալ
    Թարս-շիտակ
    Լույս-խավար
    Սև-սպիտակ
  2. Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ:
    Աշխարհի ամենակարևոր բառը <<Մամա>>-ն է։ Քանի որ Թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ։ Յուրաքանչյուր մարդու համար աշխարհում ամենակարևոր էակը մայրն է: Մեր կյանքում արտաբերած եթե ոչ ամենաառաջին, ապա գոնե երկրորդ բառը հենց «մամա»-ն է եղել:
  3. Ինչո՞ւ էր <<ոչ>> ասելիս գլուխը իրեն ավելի կլոր զգում:
    Ոչ ասելիս գլուխը իրեն ավելի կլոր է զգում, որովհետև <<Ոչ>> բառը ուղեղի և գլխի համար նոր բառ էր։
  4. Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել:
    Իմ կարծիքով աշխարհում առաջին բառերն են եղել <<Մամա>>, <<Պապա>>, <<Բարև>>։
  5. Ինչպիսի՞ն էին << ես>> բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրի’ր նրանց։
    <<Ես>> շշուկով ասող մարդիկ — համեստ, ոչ աղմկոտ
    <<Ես>> լացելով ասող մարդիկ — տխուր, միայնակ
  6. Գրի’ր այն հարցերը, որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին:
    Ես այպիսի հարցեր չունեմ։
  7. Ե՞րբ  մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ:
    Մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ, երբ հասկացան, որ երկու բառով չեն բավարարվի։ Ինչու՞ չլինի վեցերորդ բառը, յոթերորդ, ութերորդ և այդպես շարունակ։
  8.  Ի՞նչ բան է այս աշխարհը․ շարադրի՛ր մտքերդ այս հարցի շուրջ։
    Մեր աշխարհը հետաքրքիր մի տեղ է, որտեղ կարող ես շրջել երկրներով, լճերով, քաղաքներով, որտեղ մեր տունն է, որտեղ մեր հարազատներն են, կենդանիներով և միջատներով լի։