5-րդ դասարան·Մայրենի

Մայրենի 33-38 էջէրը

33. Մի բառով գրի՛ր։
Ա) Առարկա, որը վերից վար կախվելով, ծածկում, փակում է որևէ բան։ Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից։ (Վարագույր)

Բ) Միջատ, որ երկու թև ունի ու բարալիկ կնճիթ, որով սնվում է։ Իսկ սնվում է արյունով։ (Մոծակ)

Գ) Արհեստավոր, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը կտրելու, հարդարելու գործով։ (Վարսավիր)

Դ) Պղնձյա առարկա, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված։ Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում հնչեցնելու համար։ (Զանգ)

34. Գրավոր պատմիր, թե տրված բառն ի՞նչ է նշանակում։
Գիրք — տպագրված աշխատություն՝ երկ, իրար կարված ու կազմված թերթերի ձևով
Դիմակ — ստվարաթղթից կամ այլ նյութերից շինած դիմապատկեր, որ մարդիկ դնում են իրենց երեսին
Դերասան —  թատերական ներկայացումների պրոֆեսիոնալ դերակատար
Ընկույզ — ընկուզենու պտուղը՝ կարծր փայտանման պտղապատյանով
Ժպիտ — Դեմքի մկանների շարժում, որը ցույց է տալիս ծիծաղելու տրամադրություն
Երեխա —  Նորածին աղջիկ կամ տղա

35․ Ի՞նչ է նշանակում։
Հեռախոս — հեռուստային բանավոր հաղորդման էլեկտրակապի միջոց
Դպրոցական — դպրոցին հատուկ
Ձայնագրիչ — ձայն գրող իր։
Ականջ — լսողության գործարան, լսելիք
Աղմուկ — գոռում-գոչում, խառնաշփոթ ձայների ժխոր

36. Տրված հնչյունախմբերը մամեմատի՛ր և պարզիր, թե ո՞րն է դրանց
տարբերությունը։

Ա․Արև, թռչուն, ռնգեղջյուր, ստեղծել, մարդ
Բ․Րևա, ռնչթու, ույջեռնգղր, ծղետսլե, արդմ

(Բ խմբի տառերը խառնված են)

37․ Քո կարծիքով տրված հնչյունախմբերից որո՞նք են բառեր։ Պատասխանդ պատճառաբանիր։
Բարդի
, աղնկի, ձրաբր, հեղուկ, կնիրպա, թանձր, չաբեռալ, կանչել։
Ընդգծվածները բառեր են, իսկ մյուսների հնչյունները խառնվել են։

38․ Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է բառը։
Խոսք կամ լեզվի միավոր՝ հնչյուն կամ հնչյունախումբ, որ ունի իմաստ և ինքնուրույն գործածություն:

Оставьте комментарий