5-րդ դասարան·Մայրենի

Վիլյամ Սարոյան «Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց»

Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։

Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։

Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։

Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկյուտեղով մատուցում։

Կույրը հոտվտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։

Առաջին պատառը կուլ տալիս ասում է.

-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞  վ գիտի ամեն մեկիդ մի ոչխար է հասել։

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:
Պետք չէ՛ անշնորհակալ լինել, բոլորին հավասար պետք է հասնի։

2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:
Կույր, անշնորհակալ, դժգոհ։

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:
Անշհորակալ մարդուն ինչքան անես կդժգոհի։
Անկուշտին ինչքան տաս կասի քիչ է։
Ամեն մի մարդ աշխարհը իր աշինով է չափում։

4. Առակինց դուրս գրել ով և ի՞նչ հարցերին պատասխանող բառերը։
Ով Ի՞նչ
մարդ կերակուր
տնմարդ ընտանիք
գառ հագուստ
ծնող անկողին
գիշեր
ցերեկ
բախտ
հաց
սկյուտեղ
չափ
պատառ

Оставить комментарий