5-րդ դասարան·Բնագիտություն

Ինչ է բնությունը

Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղա­դրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմնե­րը՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։

Ի տարբերություն մյուս կենդանիների՝ մարդն օժտված է բանականությամբ և բնության բարիքնե­րը կարողանում է տնօրինել ըստ իր նպատակների։ Այդ պատճառով բնության վերաբերյալ գիտելիքնե­րը մեծ դեր ունեն մարդու կյանքում’ առաջին հերթին բնությունը պահպանելու նպատակով: Բնությունը ուսումնասիրվում է տարբեր գիտությունների կողմից: Բնությունն ուսումնասիրող գիտությունների խումբը կոչվում է բնագիտություն:

Բնության մեջ մշտապես կատարվում են բազմապի­սի փոփոխություններ: Երկնքում իր դիրքն է փոխում Լուսինը, կայծակն է փայլատակում, անձրև է տեղում, երբեմն անձրևից հետո ծիածանն է հայտնվում, հա­տակին թափված ջուրն է գոլորշանում, ժանգոտում է երկաթե մեխը: Այս փոփոխությունները բնության երևույթներ են:

Բնության յուրաքանչյուր երևույթ ունի իր առաջաց­ման պատճառները և առաջացնում է իր հետևանքնե­րը: Օրինակ’ ցերեկվա և գիշերվա հերթափոխության պատճառը Երկրի պտույտն է իր առանցքի շուրջ, իսկ տարվա եղանակների փոփոխությունները հետևանք են Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխության: Մարմինների ցած ընկնելու պատճառը Երկրի ձգողու­թյունն է: Քամու առաջացման պատճառներից է օդի անհավասարաչափ տաքացումը: Օդի ջերմաստի­ճանի իջնելու պատճառով ձմռանը ջուրը սառչում է: Գարնանը ձնհալը օդի ջերմաստիճանի բարձրանալու հետևանք է: Այս օրինակները միաժամանակ հաստա­տում են, որ բնության երևույթները փոխադարձաբար կապված են:

Ուսումնասիրելով «Բնագի­տություն» առարկան՝ դուք պատկերացում կկազմեք բնության զանազան երևույթների և դրանց առաջաց­ման պատճառների մասին, կարևոր տեղեկություններ կստանաք Տիեզերքի, Երկրի կառուցվածքի, բուսա­կան և կենդանական աշխարհների, մթնոլորտի, ջրո­լորտի և այլնի վերաբերյալ:

Առաջադրանք

1․Նկարագրեք որևէ երևույթ և նշեք դրա առաջացման պատճառներն ու առաջացրած հետևանքները։
Տորնադո, տորնադոն առաջանում է ամպրոպային ամպերում և սև թևքի կամ կնճիթի ձևով տարածվում ներքև՝ հաճախ մինչև երկրի մակերևույթը։ Տորնադոն ավիրում է ամենինչ, օրինակ տներ, ծառեր, մեքենաներ և այլն։

2․Ըստ դասանյութում բերված նկարների՝ աղյուսակում գրեք կենդանի և անկենդան բնության մարմինների անուններ:
Բնության մարմիներ — կենդանի, մարդ։
Անկենդան մարմիներ — սեղան, անկողին, պահարան և այլն։ 

Ի՞նչ է բնությունը: - Mytika Speak
Կենդանիներ, որոնց բնությունը մոռացել է ներկել և բարի գալուստ ետ ♥

5-րդ դասարան·Մայրենի

Վիլյամ Սարոյան «Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց»

Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։

Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։

Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։

Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկյուտեղով մատուցում։

Կույրը հոտվտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։

Առաջին պատառը կուլ տալիս ասում է.

-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞  վ գիտի ամեն մեկիդ մի ոչխար է հասել։

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:
Պետք չէ՛ անշնորհակալ լինել, բոլորին հավասար պետք է հասնի։

2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:
Կույր, անշնորհակալ, դժգոհ։

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:
Անշհորակալ մարդուն ինչքան անես կդժգոհի։
Անկուշտին ինչքան տաս կասի քիչ է։
Ամեն մի մարդ աշխարհը իր աշինով է չափում։

4. Առակինց դուրս գրել ով և ի՞նչ հարցերին պատասխանող բառերը։
Ով Ի՞նչ
մարդ կերակուր
տնմարդ ընտանիք
գառ հագուստ
ծնող անկողին
գիշեր
ցերեկ
բախտ
հաց
սկյուտեղ
չափ
պատառ

5-րդ դասարան·Հայրենագիտություն

Իմ ամառվա ճամփորդությունը

Այս ամառ ես իմ ընտանիքի հետ մեկնել եմ Տավուշի մարզի Այրում քաղաք։ Տեսանք Դեբեդ գետը, դեպի գետը տանող կամուրջի մոտ աճում են մոշի թփեր և վայրի հոնի ծառեր, բայց մոշն ու հոնը դեռ խակ էին։ Հենց գետի մոտ է գտնվում է (Այրում) երկաթուղային կայարանը, երեկոյան գետի մոտ կարելի էր լսել չքչքոցը։ Ցավոք, գետի ափին շատ էին մոծակները, և մենք չէինք կարողանում այնտեղ երկար մնալ։ Գետը շատ գեղեցիկ էր և ես շատ ուրախ եմ, որ այնտեղ եղա։

Image preview
ԱՐԴՅՈ՞Ք ԴԵԲԵԴԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ Է՝ ՓԱՍՏԵՐ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ - Ecolur
5-րդ դասարան·մաթեմատիկա

Մաթեմատիկա

  1. Քանի՞ տարբեր թվանշաններ են օգտագործվում 45688876 թվի գրառման  մեջ։
    4, 5, 7
  2. Քանի՞ տասնյակ է  պարունակվում հետևյալ  թվերից յուրաքանչյուրում՝

87-8,  49-4,  38-3, 12-1, 99-9, 85-8։

  • Քանի՞ հարյուրյակ է պարունակվում հետևյալ թվերից յուրաքանչյուրում՝

156-1, 569-5,  458-4, 359-3։

  • Թվանշաններից  որո՞վ  չի  կարող սկսվել թվի գրառումը։
    0-ով

    Թվանշաններով  գրի առեք այն թիվը, որը պարունակում  է  5 տասնյակ և 5 միավոր։ 55
  • Թվանշաններով գրի առեք այն թիվը, որոնք պարունակում են՝
    • Հինգ տասնյակ և յոթ միավոր — 57
    • Ութ հարյուրյակ և 9 միավոր — 809
    • Ինը հարյուրյակ, հինգ տասնյակ  և   յոթ միավոր — 957
    • Մեկ հարյուրյակ և 8 տասնյակ — 180
    • Երեք հազարյակ, վեց հարյուրյակ, երեք միավոր — 3,603

 Առաջադրանքներ

 1. Հետևյալ թվերը ներկայացրեք կարգային միավորների գումարի տեսքով․

 3895 — 3 հազարյակ, 8 հարյուրյակ, 9 տասնյակ, 5 միավոր․

 2569 — 2 հազարյակ, 5 հարյուրյակ, 6 տասնյակ, 9 միավոր․

 456987 — 4 հարյուրհազարյակ, 5 տասհազարյակ, 6 հազարյակ, 9 հարյուրյակ, 8 տասնյակ, 7 միավոր․

2. Ինչպիսի՞ն կլինի նրանց դիրքային գրառումը։

Օրինակ՝  6‧1000+2‧100+7‧1=6,207

8‧1000+2‧100+5‧1=8,205

2‧100000+4‧1000+9‧100=2,004,900

 5‧1000+3‧100+2‧10+5‧1=5,325

Առաջադրանքներ

1.Կարդացե՛ք թվերը․

 4568968

25000508

 56974

 25695220

100056000

2. Գրե՛ք թվանշաններով և կարդացե՛ք թվերը․

 875 հազար — 875,000

 510 միլիարդ 327միլիոն — 510,327,000,000

3. Միայն թվանշաններով գրի՛ առեք հետևյալ թվերը․

302մլն35հազ — 302,035,000

1մլրդ200հազ — 1,000,200,000

 96մլն20հազ․32 4 — 96,020,000

4.Թվանշաններով գրի՛ առեք հետևյալ թվերը․

Երեք միլիոն երկու հարյուր հազար չորս հարյուր քսանվեց — 3,200,426

Երկու հարյուր քսանվեց հազար ինը — 226,009

Վեց միլիոն երկու հարյուր հիսունվեց — 6,000,256

Մաթեմատիկայի   ֆլեշմոբի  խնդիրներ․

  1. Մեր այգում կա 120 ծառ, որոնցից 30 հատը նռենի է, իսկ 40 հատը թզենի, մնացածը խնձորենի։ Քանի՞ խնձորենի կա այգում։
    120-40-30=50
  2. Ուսումնական ճամփորդության ժամանակ 24 հոգանոց սովորողների խմբի ուղիղ կեսը զբաղվեց տեղանքի մաքրությամբ: Մնացածի կեսը տեղանքի բուսականությունն ուսումնասիրեց: Մյուս սովորողները լուսանկարեցին ընկերներին: Քանի՞ սովորող զբաղվեց լուսանկարչությամբ:
    24-12-6=6
  3. Նավահանգստում կա 5 շոգենավ: Նրանք գտնվում են մեկը մյուսից 3 կմ հեռավորության վրա: Որքա՞ն է առաջին և հինգերորդ շոգենավերի միջև եղած հեռավորությունը:
    3×4=12