5-րդ դասարան·մաթեմատիկա

Մաթեմատիկա

  1. Ամենամեծ միանիշ թվին քանի՞ անգամ պետք է գումարել ամենամեծ երկնիշ թիվը, որպեսզի ստացվի ամենամեծ եռանիշ թիվը:
    9+99×10=999
  2. 37 թվին ձախից կցագրել են 3 թվանշանը: Ինչքանո՞վ մեծացավ թիվը:
    300-ով
  • Եռանիշ թվի տասնյակների կարգում գրված է 0 թվանանը: Գտե՛ք այդ թիվը, եթե այն բաժանվում է 9-ի և գրառումը ավարտվում է 9 թվանշանով:
    909
  • Տրված 32 թվին աջից կցագրել 5, ձախից՝ 3, ստացված թիվը կրկնապատկել։ Բնութագրել ստացված թիվը։
    6650

5․ 90 թվին աջից կցագրել 0, ձախից 8, ստացված թվից հանել տրված թիվը։ Բնութագրել ստացված թիվը։
8810

  • Կազմել եռանիշ թիվ, որը վերջանում է 5-ով, տասնավորը երկուսին բազմապատիկ թիվ է, իսկ հարյուրավորը 3-ին բազմապատիկ թիվ, քանի այդպիսի եռանիշ թիվ կա։
    645
  • Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 4 թվանշանը։
    40,000-ով

8․Հաշվիր բոլոր երկնիշ թվերի քանակը։
90

  • Հաշվիր բոլոր քառանիշ թվերի քանակը։
    9000
  1. Որքանո՞վ կմեծանա թիվը, եթե նրա գրությանը հարյուրյակների կարգում գրված 4 թվանշանը փոխարինվի 7-ով։
    300-ով
  2. Հաշվի՛ր 7,2,0,4 թվանշաններով գրվող ամենամեծ ու ամենափոքր թվերի տարբերությունը։
    7420-2047=5373

12Գտի՛ր ամենամեծ եռանիշ ու ամենափոքր քառանիշ թվերի գումարից 2-ով մեծ թիվ։
3998

13․Երկնիշ թվերից քանիսի՞ միավորն է 7։
9

 14․Երկնիշ թվերից քանիսի՞ տասնավորը 6 է։

10

5-րդ դասարան·Մայրենի

Վիլյամ Սարոյաի հուշ

Գուրգեն Մահարու հիշողությունները Վիլյամ Սարոյանի մասին։

Վիլյամ Սարոյանի հմայիչ գծերից մեկը նրա գրեթե մանկական անմիջականությունն է: Թվում է, թե նա ծնվում է ամեն օր եւ նայում է իրերին, երեւույթներին եւ մարդկանց նոր ծնված մանկան հատուկ զարմանքով եւ թարմ աչքերով: Նրան հավասարապես զարմացնում են ե´ւ ցուցանակում դրված մանկական խաղալիքները, ե´ւ որթատունկից կախված խաղողի ողկույզը, եւ` «Բաղտասար աղբարը»:
Նրան զարմացնում են մանավանդ երեխաները:
Սիրում է նա մանուկներին մանկական սիրով:
Գյուղում հանդիպեց մի փոքրիկ, 8-9 տարեկան քրդուհու` գրկում 2-3 տարեկան քույրը:
Մոտեցավ:
– Անունդ ի՞նչ է:
– Ալմաստ:
– Ինչ գեղեցիկ են, փոքրիկի անու՞նը…
– Զինե..
– Զարմանալի: Բնավ չպիտի մոռնամ:
Եւ չմոռացավ: Ամբողջ ճանապարհին եւ ավելին, հաջորդ օրերին որեւէ առիթով եւ առանց առիթի հիշում էր.
– Ինչ զարմանալի փոքրիկներ էին: Ալմաստ եւ Զինե, շատ զարմանալի: Բնավ չպիտի մոռնամ: