5-րդ դասարան·Բնագիտություն

Ոսկեհազարուկ

Տերևներն ամբողջական են, ծաղիկները՝ բազմածաղիկ ծաղկաբույլերով, պսակը՝ երկար խողովակաձև, վարդագույն կամ սպիտակ։ Պտուղը գլանաձև տուփիկ է։ Հայտնի է 40-50 տեսակ (տարածված ամենուրեք), Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում՝ 7։
Երկամյա բույս է, 10-40 սմ բարձրությամբ, թույլ ճյուղավորված արմատով և արմատամերձ տերևների վարդակով։ Ծաղիկները վառ վարդագույն են, ձուլաթերթ ծաղկաբույլերով, սերմերը մանր են, անկանոն, կլորավուն, դարչնագույն։ Ծաղկում է ամռանից մինչե աշուն։


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում ոսկեհազարուկի մի քանի տեսակները (մոտ 6) հանդիպում են Երևանի շրջակայրում, Էջմիածինում, Արմավիրում, Աբովյանում, Արտաշատում, Մեղրիում, Իջևանում, Կապանում, Վայքում, Գորիսում, Գավառում, Սևանի շրջաններում։

Centaurium erythraea

Оставьте комментарий