Ակսել Բակունց
Մթնաձոր
Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փ□ած կաղիններ ժողովում:
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, եր□ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փա□չում:
Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում:
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի:
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով ար□ին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո’ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
փտած
երբ
փախչում
արջին
Տեքստում ընդգծված նախադասության մեջ պար են խաղում, բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով:
Պարում են։
- Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.
ա/լույս — մութ
բ/թաց — չոր
գ/ջահել — ծերունի
դ/կենդանի — սատկած
- Կազմի՛ր երկու նախադասություն՝ անտառ բառը օգտագործելով ուղիղ և փոխաբերական իմաստներով:
1 — Ես երբեք իսկական անտառում չեմ եղել, բայց ինձ հետաքրքիր է անտառի ամեն ինչը:
2․ Հրապարակում հավաքվել էր մի անտառ մարդ։
- Ո՞րն է ագռավի ձայն դարձվածքի ճիշտ իմաստը.
ա/գեղեցիկ ձայն
բ/բարձր ձայն
գ/ուժեղ, խլացնող ձայն
դ/կոշտ, կոպիտ ձայն
- Ի՞նչ էին անում ընդգծված նախադասության մեջ.
ա/գայլերը
բ/վարազները
գ/ծառերը
դ/արջերը
ա/ գայլերը ոռնում էին։
բ/վարազները ժանիքով վարում են սև հողը։
գ/ծառերն ընկնում են, փտում։
դ/արջերը պար են խաղում։ - Տեքստում ընդգծված բառերից ստացի՛ր բայեր:
երկյուղ-երկյուղել
երկար-երկարել
որսի-որսել
հարվածով-հարվածել
- Տեքստից դուրս գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ շաղկապ լինի:
Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում:
- Տեքսում ընդգծված նախադասություններից դուրս գրիր երկու ստորոգյալ:
1 — ընկնում են։
2 — սուլում են։ - Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Պոզեր ունի այծ ճէ,
Թևեր ունի, թռչուն չէ:
Մեղու - Տեքստը բաժանիր երկու մասի և վերնագրի՛ր:
Առաջին մաս — <<ԱՆՏԱՌՈՒՄ>>
Երկրորդ մաս — <<ԱՐՋԻ ՈՒ ՎԱՐԱԶԻ ՄԱՐՏԸ>> - Ինչպիսի՞ աշխարհ էր Մթնաձորը:
ա/մուգ-կանաչ
բ/արահետներով ու բացատներով հարուստ
գ/կուսական ու վայրի
դ/քարածուխի հսկա շերտերով հարուստ
- Ինչո՞ւ էր արջը վախենում վարազից:
Արջը վախենում է վարազից, քանի որ վարազի ատամները շատ սուր են և շողշողում են սրածայր թրերի նման։
- Նկարագրի՛ր վարազներին:
Նրանք շատ մեծ և սուր ժանիքներ ունեցող կենդանիներ են, և շատ խորամանկ ու ճարպիկ։ - Պատմվածքում ի՞նչը քեզ դուր չեկավ:
Ինձ դուր չեկավ այն մասը, երբ ծերունի անտառապահը գալիս է և տեսնում է ծառի վրա վարազի ժանիքը և արջի քոթոթի ոսկորներ: