Մաթեմատիկայի ստուգատես·մաթեմատիկա

Մաթեմատիկայի ստուգատես 2021

Մաթեմատիկայի ստուգատեսի առաջին և երկրորդ կանգառները՝
երկարության չափումներ, պարագծի հաշվում ու մակերսի հաշվում

Այսօր մենք կատարեցինք մաթեմատիկայի ստուգատեսի առաջին և երկրորդ  կանգառները՝ երկարության չափումներ, պարագծի հաշվում ու մակերսի  հաշվում: Սկզվբում մենք կարդոնե թղթի վրա գծեցինք երկրաչափական  տարբեր պատկերներ, որից հետո կտրեցինք և հաշվեցինք դրանց պարագիծն ու մակերեսը:

Ես ընտրեցի վեցանկյուն, և չափերիզի միջոցով չափեցի այդ բազմանկյան կողմերը և կողմերը՝ 18 սմ,  15 սմ 5 մմ, 12 սմ, 10 սմ 5 մմ, 13 սմ, 12 սմ 8 մմ։


P=18 սմ + 15 սմ 5 մմ + 12 սմ + 10 սմ 5 մմ + 13 սմ + 12 սմ 8 մմ=110սմ


Ես ընտրեցի ուղղանկյուն, չափեցի նրա կողմերը, փորձեցի հաշվել մակերեսը։

Ուղղանկյան լայնությունը 60սմ է, իսկ երկարությունը 120սմ։

P=120×60=7200

 Քառակուսու մի կողմը 30սմ է, Քառակուսու մարերեսը հավասար է՝
S=30×30=900 սմ քառ․

Եռանկյան կողմերն էն՝39 սմ, 31 սմ 5 մմ, 32 սմ։ Եռանկյան մարերեսը հավասար է՝
P=39 սմ + 31 սմ 5մմ+ 32 սմ=102 5մմ

Մաթեմատիկայի ստուգատեսին 3-րդ կանգառ ՝ կշռում

Ճամբարի  ընթացքում   կատարեցինք ստուգատեսի փուլերից մեկը՝ կշռումը: Ես կանգնեցի  կշեռքին ու համակարգչիս word ֆայլում գրանցեցի իմ զանգվածը: Իմ  զանգվածը 31 կգ 400 գ է: Այնուհետև կշռվեցի նաև ուսապարկով: Որից հետո գրանցեցի արդյունքը՝ 32կգ 550գ:
Պայուսակիս զանգվածը գտնելու համար․
 Իմ զանգվածից հանում եմ պայուսակով իմ զանգվածը։
32կգ550գ-31կգ 400գ=1կգ 550գ

Ես պարզեցի, որ իմ պայուսակը կշռում է 1կգ 550գ
Պատասխան՝ 1կգ 550գ

Մաթեմատիկայի ստուգատեսի 4-րդ կանգառը՝ հեծանիվ

Այսօր մենք   կատարեցինք մաթեմատիկայի ստուգատեսի 4-րդ կանգառը՝ հեծանիվ:  Սկզբում մեզանից յուրաքանչյուրը  ընկեր Անուշի  և ընկեր Գրետայի օգնությամբ չափեց  և գրանցեց   մեր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Դրանից հետո նստեցինք հեծանիվը, ընկեր Գրետան միացրեցին  վայրկենաչափը: Մեզանից յուրաքանչյուրը հեծանիվով քշեց  40 մետր՝ գնալ, վերադառնալ : Ընկեր Գրետան գրանցում էր  ժամանակը: Ես հեծանիվով  40 մ ճանապարհը անցա  10 վ-ում։ Ես  նորից  չափեցի և գրանցեցի իմ զարկերակի զարկերի թիվը: Գրանցեցի, թե ինչքան ժամանակում քանի մետր անցա:

Իմ զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում սկզբում՝ 79

Իմ զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում հեծանիվ քշելուց հետո՝  85, ուրեմն իմ զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում հեծանիվ քշելուց հետո  ավելացավ 6-ով։

Ես  25 վ –ում անցա 40 մ  ճանապարհ

1 վ –ում կանցնեմ  1․6 մ  ճանապարհ

1ժ-ում կանցնեմ — 96  մ ճանապարհ

Մաթեմատիկայի ստուգատես 2021: 1 комментарий

Оставьте комментарий