Մայրենի

Սուրբ Ծննդյան Հեքիաթ (Քննության նախապատրաստում)

Պաուլո Կոելյո
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՀԵՔԻԱԹ

Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատշատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբո□ջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:

Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները, և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:

Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:

Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, — ասաց առաջինը, ես կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:

Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:

Իսկ ինչ մնում է ինձ, — ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ` ինձ նայելով` ամեն անգամ Աստծուն հիշեին:

Անցան տարիներ ու տարիներ, և ահա անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:

Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը եր□եք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:

Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սաղոցով տատակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:

Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր բնափայտն ախր այնքան լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չ□գտագործեց»:

Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:

Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:

Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց:

Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչ միայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:

Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և  խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը: 

Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:

Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը. և ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ, նրանց երազանքները կատարվեցին բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Ամբողջ

երբեք
չօգտագօրծեց

  • Ի՞նչ է նշանակում զմայլվել բառը:
    ա/մռայլվել
    բ/հիանալ
    գ/լիանալ
    դ/հասկանալ
  • Գրի՛ր տեքսում ընդգծված բառերի հականիշները.
    ծնվեցին — գոյացան
    հարցնում — քննում
    կառուցվել էր – շինվել էր
    նստել էին — հեծնել
  • Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.
    ա/ ապելսին — նարինջ
    բ/բազար — շուկա
    գ/խալի — գորգ
    դ/չայ — թեյ

  • Տրված դարձվածքներից որի՞ բացատրությունն է սխալ:
    ա/կրակի գին – սաստիկ թանկ
    բ/խելքը գլխին-խելոք, հասկացող
    գ/աչքը մտնել – վիրավորվել
    դ/խիղճը մեռած – անխիղճ, անգութ

  • Տրված բառերից ըստ կազմության որի՞ դիմաց է սխալ գրված տեսակը:
    ա/հիասքանչ -բարդ
    բ/քաղաք-պարզ
    գ/թագավոր-ածանցավոր
    դ/բնափայտ-պարզ

  • Սյունակներում առանձնացրո՛ւ տրված գոյականները և բայերը.
    գերան, պատմում է, տեսել էին, բարձած, սեղան, երազանք, գործիք, եղավ

    Գոյականներ                              Բայեր
    գերան                                         պատմում է
     
    բարձած                                       տեսել էին
    սեղան                                         եղավ
    երազանք
    գործիք
  • Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    Մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին:
    ենթակա — մայրիկներ
    ստորոգյալ — ծնվեցին
  • Կետադրի՛ր տրված նախադասությունը:
    Նրանց երազանքները կատարվեցին, բայց բոլորովին այլ ձևով:
  1. Տեքստում ընդգծված նախադասությունը դարձրո՛ւ հարցական:
    Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցի՞ն դրանք:

  2. Ինչո՞ւ են այդքան շատ բան տեսել մայրիները:
    ա/շատ արդարացի էին
    բ/աճում էին շատ դանդաղ
    գ/շատ բարձր էին
    դ/նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը

  3. Ինչպիսի՞ ապագա էր իր համար երազում երկրորդ մայրիկն:
    — Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:

  4. Առաջին մայրին, երբ հասկացավ, որ իր երազանքը կատարվեց:
    ա/երբ իր բնափայտը սղոցեցին
    բ/երբ իր բնափայտի մնացորդներից մսուր սաքեցին
    գ/երբ որ իր փայտից կառուցված գոմում կինը որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ
    դ/երբ մարդիկ նստեցին իր բնափայտից պատրաստված սեղանի շուրջ

  5. Ո՞ւմ մասին է այս հեքիաթը:
    ա/Եղիա մարգարեի
    բ/Սողոմոն թագավորի
    գ/Հիսուս Քրիստոսի
    դ/Իզաբելի

  6. Ինքդ վերագրի՛ր հեքիաթը:

<<Երեք Թարս Երազանք>>

Մաթեմատիկայի ստուգատես·մաթեմատիկա

Մաթեմատիկայի ստուգատես 2021

Մաթեմատիկայի ստուգատեսի առաջին և երկրորդ կանգառները՝
երկարության չափումներ, պարագծի հաշվում ու մակերսի հաշվում

Այսօր մենք կատարեցինք մաթեմատիկայի ստուգատեսի առաջին և երկրորդ  կանգառները՝ երկարության չափումներ, պարագծի հաշվում ու մակերսի  հաշվում: Սկզվբում մենք կարդոնե թղթի վրա գծեցինք երկրաչափական  տարբեր պատկերներ, որից հետո կտրեցինք և հաշվեցինք դրանց պարագիծն ու մակերեսը:

Ես ընտրեցի վեցանկյուն, և չափերիզի միջոցով չափեցի այդ բազմանկյան կողմերը և կողմերը՝ 18 սմ,  15 սմ 5 մմ, 12 սմ, 10 սմ 5 մմ, 13 սմ, 12 սմ 8 մմ։


P=18 սմ + 15 սմ 5 մմ + 12 սմ + 10 սմ 5 մմ + 13 սմ + 12 սմ 8 մմ=110սմ


Ես ընտրեցի ուղղանկյուն, չափեցի նրա կողմերը, փորձեցի հաշվել մակերեսը։

Ուղղանկյան լայնությունը 60սմ է, իսկ երկարությունը 120սմ։

P=120×60=7200

 Քառակուսու մի կողմը 30սմ է, Քառակուսու մարերեսը հավասար է՝
S=30×30=900 սմ քառ․

Եռանկյան կողմերն էն՝39 սմ, 31 սմ 5 մմ, 32 սմ։ Եռանկյան մարերեսը հավասար է՝
P=39 սմ + 31 սմ 5մմ+ 32 սմ=102 5մմ

Մաթեմատիկայի ստուգատեսին 3-րդ կանգառ ՝ կշռում

Ճամբարի  ընթացքում   կատարեցինք ստուգատեսի փուլերից մեկը՝ կշռումը: Ես կանգնեցի  կշեռքին ու համակարգչիս word ֆայլում գրանցեցի իմ զանգվածը: Իմ  զանգվածը 31 կգ 400 գ է: Այնուհետև կշռվեցի նաև ուսապարկով: Որից հետո գրանցեցի արդյունքը՝ 32կգ 550գ:
Պայուսակիս զանգվածը գտնելու համար․
 Իմ զանգվածից հանում եմ պայուսակով իմ զանգվածը։
32կգ550գ-31կգ 400գ=1կգ 550գ

Ես պարզեցի, որ իմ պայուսակը կշռում է 1կգ 550գ
Պատասխան՝ 1կգ 550գ

Մաթեմատիկայի ստուգատեսի 4-րդ կանգառը՝ հեծանիվ

Այսօր մենք   կատարեցինք մաթեմատիկայի ստուգատեսի 4-րդ կանգառը՝ հեծանիվ:  Սկզբում մեզանից յուրաքանչյուրը  ընկեր Անուշի  և ընկեր Գրետայի օգնությամբ չափեց  և գրանցեց   մեր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Դրանից հետո նստեցինք հեծանիվը, ընկեր Գրետան միացրեցին  վայրկենաչափը: Մեզանից յուրաքանչյուրը հեծանիվով քշեց  40 մետր՝ գնալ, վերադառնալ : Ընկեր Գրետան գրանցում էր  ժամանակը: Ես հեծանիվով  40 մ ճանապարհը անցա  10 վ-ում։ Ես  նորից  չափեցի և գրանցեցի իմ զարկերակի զարկերի թիվը: Գրանցեցի, թե ինչքան ժամանակում քանի մետր անցա:

Իմ զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում սկզբում՝ 79

Իմ զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում հեծանիվ քշելուց հետո՝  85, ուրեմն իմ զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում հեծանիվ քշելուց հետո  ավելացավ 6-ով։

Ես  25 վ –ում անցա 40 մ  ճանապարհ

1 վ –ում կանցնեմ  1․6 մ  ճանապարհ

1ժ-ում կանցնեմ — 96  մ ճանապարհ