Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.
— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար անօգուտ:
Սոսին նրանց տխրաձայն պատասխանեց.
— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ու անօգուտ անվանում:
Այսպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:
Բնագրից դու՛րս գրիր 3-ական գոյական, ածական և դերանուն:
| գոյական | ածական | դերանուն |
| ուղևորներ | հոգնած | նրանք |
| լավություն | տխրաձայն | դուք |
| ճանապարհ | անպտուղ | ինձ |
Բնագրից դու՛րս գրիր 2 հնչյունափոխված բառ և վերականգնի՛ր դրանց արմատների ուղիղ ձևերը:
| հնչյունափոխված | անհնչյունափոխ |
| սոսու | սոսի |
| ամառվա | ամառ |
Բնագրում գտի՛ր և գրի՛ր տրված բառերի՝
ա) հոմանիշները
նայել — տեսնել
միջօրե — կեսօր
տապ — շոգ
բ) հականիշները
վատություն — լավություն
պտղատու — անպտուղ
Բնագրից դու՛րս գրիր 2-ական բարդ և ածանցավոր բառ և վերլուծի՛ր բաղադրիչների:
Օրինակ՝ ժամացույց = ժամ + ա + ցույց
Բարդ բառեր՝
տխրաձայն = տխուր+ ա + ձայն
տեղնուտեղն = տեղ + ու + տեղ
Ածանցավոր բառեր՝
Ապերախտ = ապ + երախտիք
լավություն = լավ + ություն