Մայրենի

2020-2021 ուսումնական տարվա ձեռքբերումներս

Ինչպես ամեն տարի, այս ուսումնական տարվա ընթացքում նույնպես ունեցել եմ որոշակի ձեռքբերումներ։ Այս տարի մասնակցեցի ընտրության գործունեության նոր խմբակին, որտեղ լուսանկարչություն ենք սովորում։ Հասցրել եմ ծանոթանալ մինիմալիզմին, սովորել եմ սև ու սպիտակ ֆիլտրով լուսանկարել, նույնիսկ սովորել եմ ֆոտո-սթորի անել։ Դա լուսանկարներով կարճ պատմություն է։
Որոշակի հաջողություններ ունեմ նաև բնագիտություն առարկայից։ Տանը վարդեր եմ տնկել, սամիթ եմ աճեցնում։ Նույնիսկ այդ սամիթը ուտելիքների մեջ ենք օգտագործում։

Շատ նոր գիտելիքներ եմ ձեռք բերել անգլերենից, ռուսերենից, մաթեմատիկայից և մայրենիից։ Ընթերցանության ժամանակ ծանոթացել եմ հայ և արտասահմանյան հեղինակների շատ հետաքրքիր ստեղծագործողություններին։ Շատ եմ հավանել Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքը, Ջեք Լոնդոնի «Սպիտակ ժանիքը» վիպակը և Մկրտիչ Արմենի «Գույնզգույն Թագավորությունը» վիպակը։

Իմ ընկերները


Շատ եմ հավանում հայրենագիտություն առարկան, որովհետև դրա ընթացքում շատ ենք ճամփորդել և հնարավորություն ունեցել ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին։ Այցելել ենք Մատենադարան, որտեղ տեսել եմ աշխարհի ամենափոքր հայալեզու գիրքը, հայկական հին ձեռագրեր և ազգային նախշերով զարդարված գրքեր և սպասք։ Հայրենագիտություն ուսումնասիրելիս գիտելիքներ եմ ստացել մեր երկրի մայրաքաղաքների և թագավորների մասին։

Այս ուսումնական տարվա ընթացքում իմ իրականացրած նախագծերից շատ եմ հավանում ընտանեկան ռադիոյի նախագիծը, որի շրջանակում մայրիկիս հետ ընթերցում եմ Վարդան Այգեկցու առակները։

Վստահ եմ, որ մյուս ուսումնական տարվա ընթացքում ավելի շատ ու էլ ավելի հետաքրքիր գիտելիքներ ձեռք կբերեմ։