Կամակոր թագավորը
Լինում է, չի լինում ̀ մի կամակոր թագավոր է լինում:Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դերձակներին և հրամայում, թե ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի ̀ ոչ երկար, ոչ կարճ: Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:
Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:
— Թագավորն ապրած կենա, -ասում է նա, — ես քո ուզած վերմակը կկարեմ: Ոչ երկար կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես ̀ գլուխդ կտրելու եմ:
-Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա ̀ գլուխս կտրի:
Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կարճ է անում: Տանում է, դնում թագավորի առաջ: Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:
-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը ̀ գլուխ տալով, — քո ուզած վերմակը կարել եմ: Տես ̀ կհավանե՞ս:
-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, — ասում է թագավորն ու պառկում թախտին, վերմակը քաշում վրան: Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտքերը բաց են մնում:
Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին:
-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը, — ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
Թագավորն ամիջապես ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ:
Կամակոր թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել: Նույնիսկ մեծ –մեծ նվերներ է տալիս ու ճանապարհ դնում հնագետ դերձակին:
Առաջադրանքներ
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
դերձակ
թախտ
կարճ
մարդ
2.Ի՞նչ է նշանակում դերձակ բառը.
Դերձակ բառը նշանակում է կարուձև անող արհեստավոր։
3.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
ա/ գլուխը դատարկ — հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել — ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել — ձեռքով անել, հեռանալ
4.Տրված բառերից ո՞րն է ածանցավոր.
ա/ օրերից
բ/ գլուխ թագավոր
գ/ թագավոր
դ/ ոչինչ
5.Ի՞նչ խոսքի մաս են տեքստում ընդգծված բառերը:
երկիր գոյական
երկար ածական
դերձակ գոյական
ասում է բայ
դերձակ գոյական
6.Տեքստում ընդգծված նախադասաությունից դու՛րս գրիր երկու լրացում:
անիմաջապես
վերմակի տակ
7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Պատմողական — Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին:
Հարցական — Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, — ասում է թագավորն ու պառկում թախտին, վերմակը քաշում վրան:
8.Կետադրի՛ր հետևյալ նախադասությունը.
Դերձակը հասկացավ, որ թագավորը հիմար է:
9.Օգտագործելով տրված բառերը ̀ լրացրու՛ առած-ասացվածքները.
ա/ Ծաղիկը ծաղկին նայելով է բացվում:
բ/Թթու է, թան չի, ամեն մարդու բան չի:
գ/Մեջք – մեջքի որ տանք, սարեր շուռ կտանք:
դ/Արջից վախեցողը անտառ չի գնա:
/ սարեր,չի գնա, մարդու, ծաղկին/
10.Ի՞նչն է ստիպում թագավորին նման հրաման արձակել:
Հհիմարությունը, մեծամտությունը։
11.Ի՞նչ հնարամտության է դիմում դերձակը:
Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ կարճ է անում: Տանում է, դնում թագավորի առաջ: Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ էր պաել։
12.Ժողովրդական ո՞ր ասացվածքն է օգտագործված տեքստում:
Ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի։
13.Ուրիշ ո՞ր հեքիաթի հերոսին ես նմանեցնում թագավորին:
Ես նմանեցնում եմ «Չաղ-չաղ թագավոր» հեքիաթի թագավորին։
14.Կամակոր թագավորին պատժելու մի հնարք էլ մտածիր դու:
Թող նա ինքն դերձակ դարնա, և հասկանա, թե ինչ դժվար է կարել մարդուն ոչ կարճ ոչ երկար վերմակ։
15.Ի՞նչպես ինքդ կվերնագրեիր տեքստը:
Ես կվերնագրեի հեքիաթը «Թագավորն ու դերձակը»։