Մայրենի

Գույնզգույն Թագավորությունը

Ձմեռ էր, ես ծնողներիս հետ հանգստանում էի Լոնդոնում։ Պառկած էի հյուրանոցային համարի իմ սենյակում։ Հանկարծ պատուհանից ներս ընկավ կարմիր լույս։ Ես, իհարկե, մի քիչ վախեցա, բայց ավելի շատ՝ զարմացա։ Լույսն սկսեց առկայծել ծիածանի բոլոր գույներով և սկսեց ասես թռչկոտել։ Ես դուրս եկա սենյակից և գնացի նրա հետևից։ Նա ինձ դուրս հանեց սենյակից, ապա՝ շենքից։ Հաջորդ վայրկյանին ես հայտնվեցի գույնզգույն թագավորությունում։ Այնտեղ տեսա մի սառցե ամրոց, որի վրա ընկնում էին տարբեր գույների լույսեր։ Զգուշությամբ մտա այդ ամրոց և  հիացմունքից բերանս բաց մնաց։ Ամրոցի մեջ տեղում մի հսկա ու գեղեցիկ տոնածառ էր տեղադրված, որի վրա կային շատ գեղեցիկ խաղալիքներ, զարդեր, լույսեր։

Ամրոցի երկրորդ հարկի սենյակներից մեկի դուռը բացվեց և աստիճանների վրա հայտնվեց մի տատիկ։ Նա տեսավ ինձ և ուրախացած, ժպիտը դեմքին սկսեց իջնել։ Պարզվեց, որ բավականին երկար ժամանակ նրա ամրոց ոչ մեկ չէր այցելել։ Նա ինձ ուղեկցեց մի սենյակ, թեյ հյուրասիրեց և սկսեց պատմել ամրոցի մասին։ Պատմեց, որ այդ ամրոցը շատ հին էր, բազմաթիվ մարդիկ քանդակել են այն մի մեծ սառցե կտորից։ Նախկինում ամեն Նոր տարուն այստեղ հավաքվում էին երեխաներ տարբեր երկրներից, երգում, պարում, ուրախանում, տատիկին էին ուրախացնում։ Ցավոք, վերջին տարիներին երեխաները դադարել են հավատալ հեքիաթներին և հիմա շատ քիչ՝ մեկ-երկու երեխա էր գալիս ամրոց։ Ես նրանցից մեկն եմ եղել, և տատիկը այնչափ ուրախ էր, որ այդ Նոր տարին նրա ամրոցի տոնածառի լույսերը կրկին գրավել են և ջերմացրել երեխայի հոգին։

Տոնածառի ծագումը • Հոգևոր կայքէջ

Մի քիչ հետո ես սկսեցի մրսել, որովհետև ամենուրեք սառույց էր։ Տատիկը ինձ տաք հագուստ բերեց, մենք մի քիչ էլ շարունակեցինք մեր զրույցը։ Հետո ես դուրս եկա ամրոցից, և այդ նույն լույսի ճառագայթն ինձ ուղեկցեց հետ՝ հյուրանոց։ Առավոտյան ես պատմեցի ծնողներիս այս պատմությունը, բայց նրանք չհավատացին և մտածեցին, որ ես պարզապես գեղեցիկ երազ եմ տեսել։     


Оставьте комментарий