День: 4 мая 2021
ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ
Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրաժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքանակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղադրություն ունի:
Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:
Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույնի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օրգանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այստեղ քիչ է հումուսը:
Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կենդանի օրգանիզմների ապրելու միջավայր է, այլ նաև՝ կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունք: Հումուսի պարունակությամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:
Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյութեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սակավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:
Հողում մեծաքանակ են բակտերիաները և սնկերը: - Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:
Ոչ միայն բույսերի և այլ կենդանի օրգանիզմների ապրելու միջավայր է, այլ նաև՝ կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունք: Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույնի է: Այստեղ են բույսերի արմատները:
Բույսերի և կենդանիների մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օրգանական նյութերով հարուստ հումուս, որն հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այստեղ քիչ է հումուսը: - Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:
Հողը վերին շերտը մուգ գույնի է, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ հումուս: - Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:
Պարունակվում են ջուր, թթվածին և այլ նյութեր: - Ի՞նչ են պարարտանյութերը:
Պարարտանյութը պարունակում է շատ նյութեր և լրացուցիչ սնունդ է բույսերի համար: - Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:
Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սակավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:
Ինքնաստուգման թեստ 15
Ստորակետ
1. Կետադրեք տեքստը
Նրա հայրենիքը եղել է բարձրաբերձ, անառիկ Սասունը: Այդ խուլ, հեռավոր ու հիասքանչ երկրի մոռացված անկյունը, որտեղ ձորերը դառնում են անդունդներ: Տաք դաշտերում վտակների ափերին աճում են վայրի խաղողը, տանձ, և մարդը երբեք չի տեսնում դրանց բերքը, որովհետև արջերն ավելի շուտ են գտնում դրանք: Այստեղ աճում է նաև վայրի հոնը, թուզը, որը քաղցր է ու անուշահամ: Իսկ բարձրերում, որտեղ ցրված էին աղքատ տնակները, ցանում էին կորեկ ու վաղահաս ցորեն:
2. Երբ է և, ու շաղկապներից առաջ դրվում ստորակետ:
3. Գտեք նախադասության ենթական:
Աշնանը, բերքահավաքի ժամանակ, մարդիկ արտերը եզրին խարույկ էին վառում:
Գիշերները արջերը կարող են տրորել կորեկը:
Ընկույզի մեծությամբ կարկուտը ջարդել է այդ մարդու տանիքը:
Բոլորի համար անսպասելի պայթեց պատերազմը:
Վերցնելով կնոջն ու աղջկան, Հազրոն հասավ ինչ-որ հարթավայր:
4. Գտեք նախադասությունների շաղկապները, ընդգծեք, դրանցից առաջ դրեք ստորակետ:
Մարդիկ փախչում, էին որովհետև լսել էին պատերազմի լուրը:
Հեռուներից եկել էին երկու կին, ովեքր իրենց հետ բերել էին տարբեր զարմանալի առարկաներ:
Նրանք մոռացել էին ընկերոջ մասին, բայց ընկերը նրանց ներեց:
Քամին պոկում էր ծառի վերջին տերևները, և աշունը դանդաղ զիջում էր իր տեղը ձմռանը:
Նրանք ավարտեցին իրենց աշխատանքը, հավաքեցին գործիքները, և լուռ հեռացան:
Մենք չենք անհանգստացնի քեզ, քանի որ դու ամենից լավ աշխատողն ես: