Հայրենագիտություն

Հայաստանի մայրաքաղաքները

Տարբեր դարաշրջաններում Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք:
Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան:


Վան քաղաքը գտնվում է Վանա լճի ափին: Վան քաղաքը ունի նաև այս անունները՝ Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամ: Վան քաղաքը ամենա հնագույն քաղաքներից է: Վան քաղաքը IX դարում է հիմնադրվել: Վան անունը նշանակում է «ապրելու տեղ» կամ՝ բնակավայր:

Արմավիրը մ.թ.ա. 331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաքը և գտնվել է ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ`բլրի վրա։ Մ. Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին:

Երվանդաշատը կառուցվել է Երվանդ վերջին արքայի կողմից մ.թ.ա. 220թ-ին Ախուրյանն Արաքսին միախառնվելու վայրում։ Երվանդ վերջին թագավորը արքունի ողջ հարստությունը տեղափոխում է, Արմավիրի բնակչության մի մասը: Մայրաքաղաքը տեղափոխելու պատճառ են էր որ ըստ Մ. Խորհենացու արաքսի հունի փոփոխումն էր, դրանից մարդիկ զրկվել էին ջրից: Երվանդի մահից հետո Երվանդաշատ քաղաք եղել Հայաստանի խոշոր քաղաքներից:

Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես Առաջին արքան: Արտաշես առաջինը ժողովրդի մոտ հանդես եկած ամենախոշոր գործիչներից էր, Հիմնադրել է Արտաշատը մ.թ.ա. 189թ-ին: Պատմիչների վկայությամբ` քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում:

Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում: 80-ական թվականներին կառուցվեց նոր մայրաքաղաք, աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։

Оставьте комментарий