Հազար մեկ թվականի աշնանամուտին Անի քաղաքը ցնծության մեջ էր։ Տրադատ ճարտարապետն ավարտել էր Անիի Մայր տաճարի կառուցումը։ Գագիկ արքայի հրավերով եկել էին Հայոց աշխարհի բոլոր իշխաններն ու հոգևորակաները, որպեսզի մասնակից լինեն տաճարի օծմանը։ Հոյակերտ, վայելչատես տաճարը կանգնել էր իր բարձրաբերձ կամարներով ու զարդարուն խորանով։ Տաճարի գլուխը ձուլվել էր ամպերին։ Լուսարձակ ջահերի թրթռացող լույսը նման էր երաժշտական ելևէջի։ Նրբահյուս քանդակների ու զարդանախշ սյուների վրա ծավալվող լույսը մի սրբազան խորհրդավորություն էր ստեղծում շուրջը։ Այդ պահին գմբեթն ասես լողում էր երկնքում, քանի որ շատ թեթև ու օդեղեն էր թվում։
Առաջադրանքներ
- Տեքստի միջից գտնել թվական և գրել, թե թվականի 4 տեսակներից որ խմբի մեջ է դա մտնում:
Թվական — հազար մեկ
Խումբ — քանակական - Տեքստում գտնել 3 բարդ բառ և առանձնացնել արմատները:
Զարդանախշ — զարդ+ա+նախշ
Լուսարձակ — լույս+արձակ
Նրբահյուս — նուրբ+ա+հյուս - Տեքստից դուրս գրել երկու անձնանիշ և երկու իրանիշ գոյական, գրել, թե ինչ հոլովով են դրանք դրված:
Անձ — ճարտարապետն
Հոլով — հայցական
Իր — տաճար
Հոլով — ուղղական - Տեքստից դուրս գրել մեկ նախադասություն, որում թվարկում կա:
Հոյակերտ, վաելչատես տաճարը կանգնել էր իր բարձրաբերձ կամարներով ու զարդարուն խորանով։