Անգլերեն

English In town

1. Look, read and find the building.
2) You can stay there on holiday.-Hotel
3) You can buy bread there.-Baker’s
4) You can buy vegetables there.-greengrocer’s
5) You can buy meat here.- Butcher’s

2. Where do you see these notices? Read and choose.
1) In a supermarket.
2) In a hotel.
3) In a restaurant.
4) In a cinema.

3. Read and complete the amp.
A (police station)     B (restaurant)                     C (post office)

D (bank)                     E(cinema )                           F(supermarket)

4. Look and find the clothes.
Slippers, jeans, coat, gloves, cap, jumper, scarf.

5. Read the sentences and name the clothes

2) Pyjamas
3) coat
4) gloves
5) slippers
6) socks

6. Read the story again. Then read the sentences and write who says them.
1)  “A very rich man who you to make him a vase’’ – Prokopych2)  “I need to look at something that has life in it.’’ – Danila
7. Read the story again and correct the mistakes.

1) exited  2)rich  3)vase   4)drawing  5) wants   6)woods   7)plants and flowers  8)vase.

8. Read and choose the correct word.
1) slippers
2) gloves
3)jeans
4) pyjamas
5)socks
9. Look, read and complete.


B: It’s opposite the post office.
A: Excuse me, where’s the butcher’s, please.
B: Next to the baker’s.

10. Read and match.
0A
1D
2B
3C

Մայրենի

Երիտասարդ Խեցգետինը

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում.  Իրեն էս  ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ  վարժվեց: Այդպես է, չէ՞,  ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց.
— Նայե՛ք:
Ու մի  հպարտ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը   խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր  սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց  նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից   շշմել էին: Էս տիկինները  հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ո՞վ է այսպիսի բան տեսել;
-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց  գնալ իր ճամփով: Մի քիչ հետո  լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
-Բարի  օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ, ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:


Լեզվական առաջադրանքներ

1. Տեքստի միջի կանաչով ընդգծված բառերից գտեք այս բառերին իմաստով հակառակ բառեր՝
Երիտասարդ-ծեր
հարազատներ-օտարներ
մեծ-փոքր
իրավացի-սխալ
հրաժեշտ-ողջույն
լուռ-աղմկոտ
երկար-կարճ
ետ-ետ-առաջ-առաջ

Ողջույն, ծեր, առաջ, կարճ, օտարներ, աղմկոտ, սխալ, փոքր:

2.«Երիտասարդ խեցգետինը»-ից գտեք այս բառերին իմաստով հակառակ բառեր՝

Ծեր-երիտասարդ, առաջ-հետ, գտնել-կորցնել, օտար-հարազատ, հանգստություն-տագնապ, այլանդակ-գեղեցիկ, մեղմորեն- աղմկոտ, վախկոտ-քաջ , թշնամիներ-հարազատ, փոքր-մեծ:

3. Գտեք յուրաքանչյուր բառաշարքում ավելորդ բառը:

Ա. Մրջյուն, սարդ, խեցգետին, լուսատիտիկ, կարիճ:

Բ. Հող, մասրենի, ավազ, քար, ջուր, կրակ:

Գ. Առավոտ, ծիածան, քամի, արթնանալ, աստղեր:

4. Շարունակեք նախադասությունները:

  • Մարդկանց ոտքերը նրա համար են, որ քայլեն.:
  • Խեցգետինները հետ-հետ են քայլում, որովհետև այդպես են ստեղծված:
  • Մի մարդ լողալ չգիտեր, բայց կարողացավ փրկվել:
  • Խոտերը կանաչ գույն են, իսկ ծաղիկները՝ գույնզգույն:
  • Լուսաբացին արևը շատ մեղմ է, քանի որ նոր է արթնացել:

Առաջադրանքներ տեքստի վերաբերյալ

1. Բացատրիր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Չպետք է վախենալ նոր բան սովորելուց:

2. Բնութագրեք երիտասարդ խեցգետնին:
համարձակ, նպատակաուղված, դժվարություններից չվախեցող:

3. Ինչո՞վ էր նա տարբերվում մյուս խեցգետիններից:
Նա ապրում էր ոչ ուրիշների նման: Հակառակվում էր ընդունված կարծիքներին և ցանկանում էր ապրել այնպես, ինչպես ինքն էր ուզում։

4. Քո կարծիքով ինչո՞ւ էին բոլորը զարմանում երիտասարդ խեցգետնի վրա և ծաղրում նրան:
Բոլոր խեցգետինները քայլում էին հետ-հետ, իսկ նա քայլում էր առաջ-առաջ և նման չեր ուրիշներին:

5. Եթե համեմատելու լինենք երիտասարդ խեցգետնին և մյուսներին, բնավորության ի՞նչ կարևոր գիծ ուներ նա, որ մյուսները չունեին:
Խեցգետինը համարձակ էր,առաջադեմ էր ու նպատակասլաց:

6. Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը:
Այս պատմվածքը սովորեցնում է, որ եթե դու որևէ բան երազում ես, չպիտի վախենաս և պիտի փորձես իրականացնել երազանքդ: Պիտի գնաս երազանքիդ հետևից, որ այն անպայման կատարվի։