Արագություն
1) Մեր տնից մինչև դպրոց 5 կմ է։ Ամեն առավոտ մենք դուրս ենք գալիս 08։30 րոպեին և 08։50-ին հասնում ենք դպրոց։ Ի՞նչ արագությամբ է ընթանում մեր մեքենան։
1) 08։50-08։30=20
2) 20:5=4
Պատասխան՝ 4կմ/ր
2) Հեծանվորդները պետք է անցնեն 240 կմ ճանապարհ։ Ինչ արագությամբ նրանք պետք է գնան, որ 30 րոպեում հասնեն ֆինիշին։
240։30=8
Պատասխան՝ 8 կմ/ր։
Ճանապարհ
3) Մենք շարժվեցինք տնից 60 կմ/ժ արագությամբ և 5 ժամ հետո հասանք տատիկիս տուն։ Քանի կիլոմետր ենք մենք անցել։
60×5=300
Պատասխան՝ 300 կմ։
4) Մայրիկս Գյումրիից Երևան է հասել 2 ժամում։ Ավտոբուսն ընթանում էր 40կմ/ժ արագությամբ։ Որքան հեռավորություն է անցել մայրիկս։
40×2=80
Պատասխան՝ 80 կմ։
Ժամանակ
5) Կանգառից միաժամանակ միևնույն ուղղությամբ շարժվեցին երկու ավտոբուս։ Նրանք պետք է անցնեին 54 կմ։ Մեկը շարժվում էր 6 կմ/ր արագությամբ, իսկ մյուսը՝ 3 կմ/ր։ Ո՞ր ավտոբուսը ավելի արագ և քանի՞ րոպեում տեղ կհասնի։
1)54:6=9
2)54:3=18
Պատասխան՝ առաջին ավտոբուսը ավելի արագ կհասնի տեղ (9 րոպեում)
6) Երևանից միաժամանակ շարժվեցին երկու գնացք։ Մեկը դեպի Գյումրի, մյուսը՝ դեպի Սևան։ Դեպի Գյումրի գնացողը սլանում էր 25 կմ/ժ արագությամբ, իսկ մյուսը՝ 36 կմ/ժ արագությամբ։ Քանի՞ ժամ կգնան գնացքները, եթե դեպի Գյումրի գնացողը պետք է գնա 100 կմ, իսկ Սևան գնացողը՝ 108 կմ։
1)100:25=4
2)108:36=3
Պատասխան՝ դեպի Գյումրի՝4 ժամ, դեպի Սևան՝ 3 ժամ