մաթեմատիկա

Արագություն, ժամանակ, ճանապարհ

Արագություն

1) Մեր տնից մինչև դպրոց 5 կմ է։ Ամեն առավոտ մենք դուրս ենք գալիս 08։30 րոպեին և 08։50-ին հասնում ենք դպրոց։ Ի՞նչ արագությամբ է ընթանում մեր մեքենան։
1) 08։50-08։30=20
2) 20:5=4
Պատասխան՝ 4կմ/ր

2) Հեծանվորդները պետք է անցնեն 240 կմ ճանապարհ։ Ինչ արագությամբ նրանք պետք է գնան, որ 30 րոպեում հասնեն ֆինիշին։

240։30=8
Պատասխան՝ 8 կմ/ր։

Ճանապարհ

3) Մենք շարժվեցինք տնից 60 կմ/ժ արագությամբ և 5 ժամ հետո հասանք տատիկիս տուն։ Քանի կիլոմետր ենք մենք անցել։

60×5=300
Պատասխան՝ 300 կմ։

4) Մայրիկս Գյումրիից Երևան է հասել 2 ժամում։  Ավտոբուսն ընթանում էր 40կմ/ժ արագությամբ։ Որքան հեռավորություն է անցել մայրիկս։

40×2=80

Պատասխան՝ 80 կմ։

Ժամանակ

5) Կանգառից միաժամանակ միևնույն ուղղությամբ շարժվեցին երկու ավտոբուս։ Նրանք պետք է անցնեին 54 կմ։ Մեկը շարժվում էր 6 կմ/ր արագությամբ, իսկ մյուսը՝ 3 կմ/ր։ Ո՞ր ավտոբուսը ավելի արագ և քանի՞ րոպեում տեղ կհասնի։

1)54:6=9
2)54:3=18

Պատասխան՝ առաջին ավտոբուսը ավելի արագ կհասնի տեղ (9 րոպեում)

6) Երևանից միաժամանակ շարժվեցին երկու գնացք։ Մեկը դեպի Գյումրի, մյուսը՝ դեպի Սևան։ Դեպի Գյումրի  գնացողը սլանում էր 25 կմ/ժ արագությամբ, իսկ մյուսը՝ 36 կմ/ժ արագությամբ։ Քանի՞ ժամ կգնան գնացքները, եթե դեպի Գյումրի գնացողը պետք է գնա 100 կմ, իսկ Սևան գնացողը՝ 108 կմ։

1)100:25=4
2)108:36=3

Պատասխան՝ դեպի Գյումրի՝4 ժամ, դեպի Սևան՝ 3 ժամ

Մայրենի

Ստորակետ 1

1.  Գտնել նախադասության ենթակաները և ընդգծել:

Ա. Ծերունին մտավ լքված խրճիթը:

Բ. Կարինեն սիրում էր ճամփորդել:

Գ. Հավաքված կանանցից մի քանիսն մաքրում էին ձավարը:

Դ. Զորավարը հոգատար հայր էր:


 2 .Կետադրեք նախադասությունները, ընդգծեք շաղկապները:

Փոքրիկ տղաները խաղում էին դրսում, իսկ աղջիկները տանն էին:

 Մարդիկ բակ դուրս եկան, երբ անձրևը կտրվեց:

Մայրիկը խիստ բարկացավ, ու Անահիտը հուզված լաց եղավ:

Նա հոգնած էր, որովհետև ամբողջ օրն աշխատել էր:

Ոչ ոք չէր ցանկանում նրան օգնել, քանի որ ստախոս էր:

Արևը շողում էր, և եղանակը տաք էր:

3. Կետադրեք նախադասությունները:

Գլխարկով մարդը մոտեցավ մեզ, ողջունեց, մեղմ ժպտաց ու առանց հրաժեշտ տալու՝ հեռացավ:

Հարսանիքին հավաքվել էին աղքատ, հարուստ, նշանավոր, անհայտ մարդիկ, բոլորը պարում էին, ուրախանում:

Մեքենայից դուրս եկան հորեղբայրս, մորեղբայրս, մայրիկս, պապիս ու տատիս, բայց հայրս չկար:

Նրանք ցարմացած նայում էին այդ բարձրահասակ, շիկահեր, թիկնեղ, խիստ ու բարի դեմքով մարդուն, ով բոլորին ժպտում էր:

Մենք նույնիսկ չէինք հիշում, թե ինչպես դուրս եկանք փողոց, և Արմենը արագ զանգահարեց հեռախոսով, ինչ-որ բան պատմեց ու զայրացած վազեց անհայտ ուղղությամբ: