- Որքա՞ն ճանապարհ կանցնի ավտոմեքենան 5 ժամում, եթե շարժվի 70կմ/ժ արագությամբ։
350 կմ - Հեծանվորդը 2 ժամում ընթացավ 18կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ճանապարհ նա անցավ։
36 կմ - Գնացքը 2 օրում միևնույն արագությամբ անցավ 1800կմ ճանապարհ։ Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 12 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 4 ժամ պակաս։ Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը։
1080 կմ
Մարմնի ծախսած ժամանակը հավասար է նրա անցած ճանապարհի և արագության քանորդին։
Ժամանակ= Ճանապարհ: Արագություն
- Հայկենց տնից մինչև դպրոց 450մ է։ Նա դպրոց է գնացել 50մ/ր արագությամբ։ Որքա՞ն ժամանակ նա ծախսեց դպրոց գնալու համար։
9 րոպե
- Երևանից միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 4 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 70կմ, իսկ երկրորդը՝ 90 կմ։ 1-ին 280 կմ, 2-րդ 360կմ
- Մոտոցիկլավարը 160կմ ճանապարհի առաջին 40կմ-ն անցավ 40կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 60կմ/ժ արագությամբ։ Մոտոցիկլավարը քանի՞ ժամում անցավ այդ ճանապարհը։
3 ժամում
- Բեռնատարը 400 կմ ճանապարհի առաջին 120կմ-ն անցավ 60կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 70կմ/ժ արագությամբ։ Բեռնատարը քանի՞ ժամում անցավ այդ ճանապարհը։
6 ժամում