Շաբաթ օրը, ամսի 24-ին, ընկեր Արմինեի և դասրանցիներիս հետ գնացինք Գետամեջ գյուղ: Այն շատ գեղեցիկ գյուղ էր: Առաջինը մտանք Նոր Հաճնի եկեղեցի: Աղոթեցինք և նույնիսկ մոմ վառեցինք: Հետո գնացինք արդեն Գետամեջ գյուղ, հանդիպեցինք գեղեցիկ տեսարանների և շատ հաճելի զգացողություններ ունեցանք: Մտանք Քարերի Սիմֆոնիա, շատ գեղեցիկ էր: Առաջ գնացինք և տեսանք Հրազդան գետը, բազմաթիվ հետաքրքիր քարեր, նոր միջատներ: Գյուղում տեսանք մի աղջկա, ով նկարել էր իր տան պատերը, աղբյուրից ջուր ենք խմել…մի խոսքով լավ էր: Վերջին վայրը, որ տեսանք դա ԼԵՎՈՆԻ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԳԵՏՆԱՓՈՍ-ն էր: Պատմությունը սա է, Լևոն անունով մի պապիկ 44 տարեկանից սկսած 23 տարի փոս է փորել և այդ փոսը դարձել է քարանձավ: Փոսը փորելուց հետո նա մահանում է՝ թողնելով այդ փոսը իր ընտանիքին: Քարանձավում կար տարբեր ձևերի կուժեր, մոմեր և կրակ: Մենք գտնվում էինք 18 մ խորության վրա և շատ ցուրտ էր: Այս ճամփորդությունը շատ լավ անցավ։