Մայրենի

Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրել 7 գոյական:
    Գարուն, փողոց, կրակ, բոց, զնգոց, շրթեր, սիրտ
  • Դուրս գրված գոյականներին համապատասխան գրեք մեկական ածական
    Արևոտ գարուն, լայն փողոց, մեծ կրակ, ուժեղ զնգոց, կարմիր բոց, ալ շրթեր, առողջ սիրտ
  • Բացատրեք հետևյալ դարձվածքները՝ «բոլորը թափվել են փողոց», «սրտերը կրակ են ու բոց»
    Բոլորը թափվել են փողոց-փողոցը մարդաշատ է։
    Սրտերը կրակ են ու բոց-Մարդիկ, ովքեր ջերմ սրտեր ունեն, շուտ ոգևորվում են:
  • Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս, պատասխանը պատճառաբանեք:
    Ես զգում եմ գարնան արևը, որովհետև բանաստեղծությունը գարնան մասին է։
  • Տարվա ո՞ր եղանակն է ձեզ համար հոգեհարազատ, ինչո՞ւ:
    Իմ համար հոգեհարազատ է ձմեռը, քանի որ այդ եղանակին իմ ծննդյան օրն է և ձմռանը խաղալու համար շատ ձյուն կա։

Оставить комментарий