Մի տերտեր ամեն տարի Զատկից առաջ քառասունինը լոբի է հաշվում և փարաջայի գրպանը գցում։ Մեծ պասի առաջին իսկ օրից նա ամեն օր մի լոբի է հանում, դեն գցում և գրպանում մնացածների թվով էլ իմանում, թե Զատկի գալուն քանի օր է մնացել։Մի օր էլ էս տերտերի գլխին մի փորձանք է պատահում: Բակի երեխաները տեսնում են, որ տերտերի ձեռքին քիչ լոբի է մնացել, մի մեծ բուռ լոբի են լցնում նրա փարաջայի գրպանը։ Խեղճ տերտերը կորցնում է օրերի հաշիվը։
