Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:
Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:
Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:
Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:
Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:
Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:
Բառարան՝
- ոսկուն ՝-ոսկի է
- բոռ, պիծակ-միջատներ
- զերդ- ինչպես
- փայլակ- կայծակ
- դեղձանիկ-թռչունի տեսակ
Առաջադրանքներ՝
- Քո կարծիքով հեղինակը սիրո՞ւմ, թե՞ չի սիրում իր արտը: Պատասխանդ հիմնավորիր: Այո, հեղինակը սիրում է իր արտը։ Հեղինակը արտը համարում է իրեն շատ հարազատ, անընդհատ նկարագրում է նրան գեղեցիկ բառերով՝ ոսկուն, բոցի նման։
- Ի՞նչ ես հասկանում հասուն արտ ասելով:
Հասուն արտ նշանակում է, որ արտում ցանած ցորենը արդեն հասել է, և հավաքելու ժամանակն է։ - Ինչո՞ւ է հեղինակը գրում՝ Արտս ոսկուն է, նըման բոցերու:
Ցորենի հասած հասկը դեղին է լինում, ոսկեգույն, իսկ արև տակ գույնն ավելի պայծառ է լինում՝ նման բոցին։ - Բացատրիր այս տողերը՝ գամ ոսկիդ հնձեմ:
Գամ հասած հասկերդ հնձեմ։ - Դուրս գրիր փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները և բառերը:
Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:
Երկինքն է կըրակ
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:
Կ’անցնին զերդ փայլակ
Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:
Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ: