Մայրենի

Աղջկա խնդրանքը (ինքնաթելադրություն)

Ժամանակով մի աղջիկ էր ապրում: Նա արև շատ էր սիրում։ Վաղ առավոտից հիանում էր ոսկեզօծ գնդով և հետևում նրան մինչև վերջալույս: Իսկ երբ արևն անհետանում էր սարի ետևում, պարկում էր իր փայտե մահճակալին և միայն արևի մասին էր մտածում:

Ամառն արևն անխնա այրում էր: Մարդիկ տանջվում էին անվերջանալի տապից: Ծարավից թոշնել էին ծառ ու ծաղիկ։ Այդ ժամանակ փոքրիկ աղջիկը հասկացավ, որ մարդիկ առանձ անձրևի ապրել չեն կարող։ Մի օր նա կանգնեց ուղիղ արևի տակ և նրան խնդրեց․

— Սիրելի՛ արև, մարդկանց անձրև է պետք։