Ապրիլի 4-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ Այս տարվա ածիկը դեռ երկու շաբաթ առաջ ցանել է եղբայրս՝ Ալեքսանդրը։ Ամեն առավոտ ու երեկոյան ջրել է։ Շատ լավ, գեղեցիկ աճել է։ Մենք Սուրբ Զատիկի տոնին մայրիկիս հետ մի կերպ ձու ենք գտել, սեղանը և ձվերը զարդարել։ Սեղանին դրել ենք նաև անցյալ տարի մեր զարդարած ճյուղերն ու հասկը։ Առավոտյան նախաճաշին ես, եղբայրս և քույրս ձվակռիվ ենք խաղացել։ Հաղթեց եղբայրս։