Մայրենի

Գոյականի հոլովումը

1. Որոշեք՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:

Նրանք մոտեցան կախարդական ծառին:

Ծառին-տրական

Հայրենիքից հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:

Հայրենիքից-բացառական
մարդը-ուղղական

Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից հեռու բլրի վրա:

Քաղաքից-բացառական
բլրի-սեռական

Մոտենալով կարկաչուն գետակին՝ տղան փայտով ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի մեջ:

գետակին-տրական
փայտով-գործիական
ոտքը-հայցական
ջրի մեջ-ներգոյական

Երկնքի կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, որոնք ավետում էին պայծառ օր:

Երկնքի-սեռական
արևի-սեռական
շողերը-ուղղական
օր-հայցական

2. Հոլովեք հետևյալ բառերը՝ քար, քաղաք, սահնակ, մայր, աշուն, գլուխ, բնություն:

Ուղղական- քար, քաղաք, սահնակ, մայր, աշուն, գլուխ, բնություն
Սեռական- քարի, քաղաքի, սահնակի, մոր, աշնան, գլխի, բնության
Տրական- քարին, քաղաքին, սահնակին, մայրին, աշնանը, գլխին, բնությանը
Հայցական- քարը, քաղաքը, սահնակը, մայրը, աշունը, գլուխը, բնությունը
Բացառական- քարից, քաղաքից, սահնակից, մորից, աշնանից, գլխից, բնությունից
Գործիական- քարով, քաղաքով, սահնակով, մայրով, աշնանով, գլխով, բնությունով
Ներգոյական- քարի մեջ, քաղաքում, սահնակում, մոր մեջ, աշնան մեջ, գլխի մեջ, բնության մեջ

3. Լրացրեք աղյուսակը

Հարցական բառ3 գոյականՀոլովի անունը
Ո՞վմարդ, աղջիկ, տղաուղղական
Ո՞ւմՄարդու, աղջկա, տղայիսեռական
Ինչի՞ցՍեղանից, ծաղկից, պատիցԲացառական
Ինչո՞վՍեղանով, ծաղկով, պատովգործիական
Ո՞ւմ մեջՄարդու մեջ, աղջկա մեջ, տղայի մեջներգոյական
Ինչի՞Սեղանի, ծաղկի, պատիսեռական
Ինչի՞նՍեղանին, ծաղկին, պատինտրական
Մայրենի

Եղիշե Չարենց, «Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս»

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունը ականջները փակ տասն անգամ կարդացեք և գրեք, թե ըստ ձեզ ինչի մասին է այն:
    Ըստ ինձ բանաստեղծությունը կյանքի մասին է, ինչքան դու քո կյանքով հիանաս քո կյանքը ավելի հաճելի կլինի։
  • Ինչպե՞ս եք հասկանում այս տողերը՝
    Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
    Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.

    Ինչքան դու քո կյանքով հիանաս, քո կյանքը ավելի հաճելի և ուրախ կլինի։
  • Բանաստեղծությունից դուրս գրեք 7 գոյական, 3 ածական։
    Գոյական-աշխարհ, ճահճուտներ, գանգատ, հոգի, հրճվանք, գինի։
    Ածական-անուշ, ցանկալի, այնպես։
  • Բանաստեղծությունից դուս գրեք մեկ ածանցավոր և մեկ բարդ բառ:
    Անհուն — ածանցավոր,
  • Բանաստեղծն աշխարհ ասելով ի՞նչն ի նկատի ունի:
    Բանաստեղծն ի նկատի ունի կյանքը։
  • Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրվեք, տեղադրեք բլոգում:
Հայրենագիտություն

Առասպել աստվածային ոսկե մուրճի մասին

Տրդատ թագավորը առաջին քրիստոնյայի եռանդով իր խորհրդատուի Գրիգոր Լուսավորիչի հետ որոշեցին կառուցել առաջին մայր տաճարը: Եվ հենց այնտեղ են իրենց կործանումը գտել, հանուն քրիստոնեության, Հայաստանի առաջին խոստովանամայրերն ու տառապյալները՝ Հռիփսիմեն, Գայանեն ու ևս երեսունհինգ անմեղ սրբակյաց կույսեր: Գրիգոր Լուսավորիչն առանց տատանումների ցույց տվեց այդ սուրբ տեղն ու աղոթք կարդալուց հետո գնաց քնելու: Բայց չկարողացավ քնել։ Նրան տանջում էին կասկածները: Արդյոք կկարողանա՞ նա իրագործել տաճարի կառուցումը: Չէ որ չորս կողմը ճահիճներ ու կավահողեր են: Ու հանկարծ քնի մեջ Գրիգոր Լուսավորիչը տեսնում է Փրկիչի կերպարը: Նրա ձեռքում է ոսկե մուրճը: Այդ մուրճով Փրկիչը շրջանագիծ է ակոսում, դրանով ցույց է տալիս այն հողավայրը «որտեղ պետք է հիմնադրվի քրիստոնեության առաջին մայր տաճարը:Նույն օրը լուսաբացին տաճարը սկսում են կառուցել: Բայց մյուս օրը վարպետները գալիս են, որ շարունակեն շինարարությունն ու տեսնում են, որ սկսած տաճարի հիմքը փուլ է եկել: Լուսավորիչը ավելի շատ է տխրում: Եվ նորից գալիս է գիշերը, ու նորից է Գրիգորը տեսնում Փրկիչի կերպարը: Աստվածը զգուշացնում է, որ տաճարի շինարարության տեղում չարի կծիկներ կան: Բայց նա՝ Փրկիչը, կոչնչացնի դրանք մինչև հիմքը: Ու Գրիգորը տեսնում է, որ Փրկիչը իջնում է սարից, ուղղում է իր քայլերը դեպի տաճարը, ու երկնային լույսն ուղեկցում էր նրան: Ոսկե մուրճով նա հարվածում է տաճարի հիմքին մի անգամ, երկրորդ ու երրորդ: Եվ չարիքը, որը թաքնվել էր հիմքի տակ, գնալով անհետացավ, իսկ տաճարի հիմքն աստիճանաբար ամրացավ:Թռչունները երգում էին ու հրճվում, երբ որ Տրդատ թագավորը՝ ոգևորված ժողովրդի հետ միասին, կատարեց քրիստոնեական հիասքանչ տաճարի բացումը, որն անվանեցին Էջմիածին: Այդ ժամանակներից Էջմիածինը դարձավ Հայաստանի հոգևոր կենտրոնը՝ հայկական քրիստոնեության սիրտը: Իսկ այն տեղում, որտեղ երեք անգամ հնչեց Փրկիչի ոսկե մուրճը, դրվեց գալուստի զոհասեղանը: Այստեղ են կատարվում եկեղեցական արարողությունները՝ նվիրված Հայաստանի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչին:

Մայրենի

Տերևի ծնունդը

Բողբոջի միջից դուրս եկավ ընկուզենու փոքրիկ, սրտաձև առաջին տերևը։ Ոչ ոք չդիմավորեց, ոչ ոք ուրախության ճիչ չարձակեց նրա ծննդյան առիթով։ Կարծես այգում որևէ փոփոխություն չէր եղել։ Միայն մայր ընկուզենին թեթևակի սարսռաց և հազիվ լսելի շունչով ողջունեց իր անդրանիկ որդու ծնունդը։ Նորածին տերևն աչքերը լայն բացած սկսեց նայել շուրջը։ Երկինքը ամպամած էր։ Փչում էր սառնաշունչ քամի։ Մռայլ երկնքից թափվում էին անձրևի խոշոր կաթիլները։ Տերևը դողաց, վախեցավ և սոսկալի մենակություն զգաց։ Որդու տագնապին անմիջապես արձագանքեց մայր ընկուզենին և ասաց.-Մի՛ հուսահատվիր, որդի՛ս, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրեք 7-րդ նախադասությունը և համառոտագրեք:
    Փչում էր սառնաշունչ քամին։
    Փչում էր քամին։
  2. Տեքստում ընդգծեք կոչական ունեցող նախադասություն։
  3. Դուրս գրեք հոդակապով երկու բարդ բառ, դրանց իմաստն արտահայտեք բառակապակցությամբ:
    Սրտաձև-սրտի ձև ունեցող։
    նորածին-նոր ծնված։
  4. Դուրս գրեք քամի, շող, ցանկանալ, դյութիչ բառերի հոմանիշները:
    քամի-Հողմ
    շող-ճառագայթ
    ցանկանալ-մաղթել
    դյութիչ-կախարդական
Մայրենի

Հոլովել այս բառերը

Ուղղական-Մեքենա, ավազ, դուռ, պատ, սանր

Սեռական-Մեքենայի, ավազի, դռան, պատի, սանրի

Տրական-Մեքենային, ավազին, դռանը, սանրին

Հայցական-Մեքենան, ավազն, դուռը, սանրը

Բացառական-Մեքենայից, ավազից, դռնից, սանրից

Գործիական-Մեքենայով, ավազով, դռնով, սանրով

Ներգոյական-Մեքոնայում, ավազում, դռան մեջ, սանրում

մաթեմատիկա

Մոգականը մաթեմատիկայում

Հնարք1-ին․

Եթե ծննդյանդ օրը բազմապատկես  2-ով, ստացված թվին ավելացնես 5, արդյունքը բազմապատկես  50 –ով, ստացված թվին ավելացնես  քո ծննդյան ամիսը, արդյունքից  հանես 250, կստանաս  եռանիշ կամ քառանիշ  թիվ։  Եթե արդյունքում եռանիշ թիվ ստանաս, ապա ստացված թվի առաջին   թվանշանը ցույց կտա  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամիսը։ Եթե արդյունքում քառանիշ  թիվ ստանաս, ապա  ստացված թվի առաջին  երկու թվանշանները ցույց կտան  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամիսը։
06.01.2011
6×2+5=15
17×50=850
850+1=851
851-250=601

Հնարք 2-րդ․

Եթե մտապահես մի եռանիշ թիվ և  այդ թիվը երկու անգամ գրես կողք կողքի։ Այնուհետև ստացածդ  վեցանիշ  թիվը բաժանես  7-ի, հետո 11-ի, այնուհետև 13-ի, ապա արդյունքում   կաստանաս քո մտապահած թիվը։
Թիվ-710
710710:7=101530
101530:11=9230
9230:13=710

Հնարք 3-րդ․

Կոշիկիդ համարը բազմապատկիր 5-ով , ստացված թվին ավելացրու 50, արդյունքը բազմապատկիր 20-ով։ Եթե  այս տարի  ծննդյանդ տարեդարձը արդեն լրացել է, ապա  ստացված թվին ավելացրու 1021, իսկ  եթե դեռ չի լրացել, ապա՝ 1020։ Վերջում ստացված արդյունքից հանիր  ծննդյանդ տարեթիվը։ Արդյունքում  կստանաս քառանիշ թիվ, որի առաջին երկու թվանշանները ցույց կտան  կոշիկիդ համարը, իսկ մյուս երկու թվանշաները՝ տարիքդ։
Համար-33
33×5+50=215
215×20+1021=5321
5321-2011=3310

Հնարք 4-րդ․

Եթե տարիքդ բազմապատկես 5-ով, ստացված թվին ավելացրնես 8, արդյունքը բազմապատկես   2–ով, ստացված թվից հանես 6, արդյունքը բազմապատկես 10–ով, ստացված թվից հանես 100, արդյունքը փոքրացնես 100 անգամ,  կրկին կստանաս տարիքդ։
Տարիք-10
10×5+8=58
58×2-6=110
110×10-100=1000
1000:100=10

Հայրենագիտություն

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծողն է, հայագիր դպրոցի հիմնադիրը ու հայերենի առաջին ուսուցիչը: Մաշտոցը ծնվել է Վարդան անունով կիսաազնվականի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Վաղարշապատում հաստատվելուց հետո աշխատել է արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև զբաղվել է ռազմական գործով։ 394 թ. իր աշակերտների հետ Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն, որպեսզի այն հասկանալի դառնար հայերի համար։ Այդ ընթացքում նա լրջորեն մտահոգվել է երկրի վիճակով, գիտակցել լեզվի, եկեղեցու, դպրոցի կարևորությունը։ 387 թ. Պարսկաստանը և Բյուզանդիան կիսել են Հայաստանը։ Պարսկական հատվածում հետզհետե ուժեղանում էր պարսկերենի ազդեցությունը, իսկ բյուզանդական մասում հունարենը դարձել էր պետական լեզու:

Հայի ինքնությունը պահպանելու և որպես ազգ վերանալու վտանգից փրկելու նպատակով Մաշտոցը սկսում է հայերեն թարգմանել քրիստոնեական գրքերը, քարոզչություն անել հայերենով, ստեղծում է ինքնուրույն հայերեն գրականություն: Մաշտոցի այս ծրագիրն ընդունել ու խրախուսել են Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը և Վռամշապուհ արքան: Վերջինս, տեղյակ լինելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն նշանագրեր կան, պալատական Վահրիճին ուղարկել է դրանք բերելու: Մաշտոցը որոշ ժամանակ այդ տառերով հայոց լեզու է ուսուցանել իր աշակերտներին, սակայն պարզվել է, որ այդ նշանագրերը ոչ ամբողջությամբ են համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Սահակ Պարթևի երաշխավորությամբ և Վռամշապուհ արքայի հրամանով Մաշտոցն իր մի խումբ աշակերտների հետ ուղևորվել է Ասորիք, եղել Ամիդ, Սամոսատ և Եդեսիա քաղաքներում, որտեղ և զբաղվել է հայերեն տառերի ստեղծմամբ։ Մաշտոցի աշակերտ Կորյունի վկայությամբ՝ 405 թ. Եդեսիայում Մաշտոցն ստեղծել է հայերեն այբուբենը։ Մեկ հնչյունին տվել է մեկ տառ, յուրաքանչյուր տառի՝ տվել անուն (այբ, բեն, գիմ…), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000…), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը: 11-րդ դարում Մաշտոցյան այբուբենին ավելացվել են «օ» և «ֆ» տառերը: 406 թ. նորաստեղծ գրերով Մաշտոցը վերադարձել է Հայաստան: Նրան մեծ ցնծությամբ են դիմավորել Վաղարշապատ մայրաքաղաքում: Գրերի գյուտից անմիջապես հետո երկրում ծավալվել է Թարգմանչաց շարժումը, ծաղկել է հայ դպրությունը, հիմնվել են բազմաթիվ դպրոցներ, գրադարաններ, գրչության կենտրոններ:  Մաշտոցի ու նրա աշակերտների գործունեությամբ սկզբնավորվել է հայոց ոսկեդարի (V դար) վիթխարի գրական-մշակութային շարժումը: 

Մեսրոպ Մաշտոցը սրբացվել է դեռևս կենդանության օրոք, իսկ Օշականում իր գերեզմանի վրա կառուցված եկեղեցին սրբազան ուխտատեղի է համարվում: Սերունդները Մաշտոցին անվանել են Երկրորդ Լուսավորիչ Հայոց, որովհետև Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեացրել է հայ ազգը, իսկ Մեսրոպ Մաշտոցն ազգայնացրել է քրիստոնեությունը: Մեսրոպ Մաշտոցի անունով կոչել են Մատենադարանը:

Հայրենագիտություն

Գրիգոր Լուսավորիչ

Հայոց Եկեղեցու առաջին կաթողիկոս Ս. Գրիգոր Ա Լուսավորիչը ծնվել է 255 թվականին։ Նա քարոզում էր Հայաստանում քրիստոնեություն: Սակայն թագավոր Տրդատ 3-րդ Մեծը, որը հալածում էր քրիստոնյաներին, իմանալով այդ մասին, Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի բանտը /խոր փոս/, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Ըստ ավանդույթի՝ նրան գաղտնի կերակրել է մի կին, ինչի շնորհիվ էլ նա ողջ է մնացել: Քրիստոնյաներին հալածելու համար, Աստված պատժում է Տրդատին, և նրա դեմքը դառնում է խոզի մռութ: Տրդատ Գ-ի քույրը նրան ասում է, որ իրեն կարող է փրկել միայն Գրիգորը, որը գտնվում էր վիրապում: Տրդատը չի հավատում, որովհետև այդ փոսում ոչ ոք չէր կարող ապրել երկար, առավել ևս 14 տարի: Սակայն, երբ քույր պնդում է, նա մարդիկ է ուղարկում և Գրիգորին հանել է տալիս փոսից: Գրիգորին հաջողվում է փրկել արքային, վերադարձնել նախկին տեսքին:  Այդ դեպքից հետո, Տրդատը նրան բաց է թողնում, մկրտվում է որպես քրիստոնյա, և երկրով մեկ թույլատրում է քրիստոնեության տարածումը։ 301 թվականին քրիստոնեությունը հռչակում է որպես պետական կրոն: Գրիգոր Լուսավորիչը կարգվում է որպես առաջին հայ կաթողիկոս:

Քրիստոնեության տարածմանը զուգահեռ Հայաստանում սկսում են քանդել հեթանոսական տաճարները։ Արքայի քրոջ խնդրանքով պահպանվում է միայն Գառնու հեթանոսական տաճարը, որը կանգուն է մինչ օրս: Հայաստանում լայն թափ է առնում եկեղեցիների կառուցումը, այդ թվում սկսվում է Էջմիածնի Մայր տաճարի շինարարությունը: