Մայրենի

Թելադրություն

Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է։ Նա քառագագաթ է։ Լեռն Արագած է կոչվել Արա թագավորի անունով։ Արագածի կատարը մշտապես ծածկված է ձյունով։ Սակայն ստորոտում տարվա բոլոր եղանակներին իրենց <հանդերձանքով> են հայտնվում։ Արագածի լանջերից բխում են սառնորակ աղբյուրներ։ (10 միավոր)

***
Արջը բրդոդ(տ) գազան է։ Նրա ձագերը առնետից քիչ մեծ են ծնվում։ Արջերն ուտում են հատապտուղներ, մրգեր, գորտեր, ձկներ։ Արջը մեղր շատ է սիրում։ Նույնիսկ չի վախենում մեղվի խայթոցից։ Արջը ձմռանը ձագերի հետ փակվում է որջում։ Նրա մեծ ձագերը օգնում են փոքրիկներին խնամելիս։ (9 միավոր)

***
Պինգվինները մարդկանց բարեկամներն են։ Պինգվինի մարմնի և թևի փետուրները մուգ կապույտ են, իսկ փորը արծաթագույն է։ Նրա մարմինը ձգված է, ճկուն։ Մայր պինգվինը իր ձուն թաքցնում է փորի փափուկ բնում։ Հայր և մայր պինգվինները սնվում են հերթով։ (10 միավոր)

***
Պայծառ, արևաշող գարուն է։ Ընդարձակ այգիները ծածկվել են երփներանգ ծաղիկներով, որոնց վրա պար են բռնել գույնզգույն թիթեռներն ու ժրաջան մեղուները։ Անտառը լցվել է հարավից վերադարձաց(ծ) թռչունների անուշ ճր(ռ)վողյունով։ Օդը լի է ծաղկած դեղձենիների, ծիրանենիների շշմեցուցիչ բուրմունքով։ Եփրեմ պապը շրջում է ու հիանում փարթամ այգիներով, որոնք առատ բերք են խոստանում։ (8 միավոր)

***
Հորդառատ անձրև էր։ Մուգ ամպեր էին հավաքվել երկնակամարում։ Խոտերն ու ծաղիկները փնտրում էին արևին։ Հանկարծ փչեց զով քամին։ Դալար խոտերն ու քնքշաբույր ծաղիկները բարձրացրին իրենց խոնար(հ)ած գլխիկները։ Երկնակամարում շողաց հրաշեկ արևը։ Հավքերը երգեցին, ծաղիկներն ուրախ քրքջացին, տերևները պար բռնեցին։ Երեմը, Օֆելյան և Էմման նստեցին ծաղկած սալորենու տակ և հյուսեցին այս հրաշք արևի հեքիաթը։ (9 միավոր)

***
Ամառային արձակուրդների օրերին մենք մեկնեցինք Դիլիջան։ Ճանապարհը օձապտույտ էր։ Աղջիկները վախից նույնիսկ չէին փորձում խոսել։ Նրանք զարմացած նայում էին ընդարձակ անտառներին։ Մեր վարորդը համարձակ սլանում էր։ Բոլորն ուրախ էին, որ ազատվեցին Երևանի հեղձուցիչ օդից։ (10 միավոր)

***
Դարբնոցի մոտով ցած է հոսում զրնգուն աղբյուրը։ Նա աջ ու ձախ նայում, համբուրում է ափերին ծաղկած նրբաթերդ(դ) ձնծաղիկները։ Ճանապարհը շատ երկար է, սակայն աղբյուրը երբեք չի հոգնում։ Նա գիտի, որ իրեն անհամբեր սպասում են զմրուխտե մարգագետինը, նորատունկ այգին։ (9 միավոր)

***
Երևանը Հայաստանի մայրաքաղաքներից է։ Այն հիմնել է Արգիշտի թագավորը։ Երևանը գտնվում է Արարատյան դաշտում՝ Մեծ և Փոքր Մասիսների դիմաց։ Քաղաքի միջով հոսում են Հրազդան և Գետառ գետերը։ Գեղեցիկ է Հրազդանի ձորը, որը երևանցիների ամառային հանգստի վայրերից մեկն է։ (10 միավոր)

***
Էմման, Էմինը և Երանուհին կեսօրին գնացին կրկես։ Ներկայացմանը մասնաք(կ)ցում էին տարբեր կենդանիներ։ Փոքրիկ շնիկները շատ լավ երգում էին։ Զվարճալի կապիկներն անընդհատ պարում էին։ Իսկ հպարտ ար(ռ)յուծները երջանիկ ցատկում էին կրակի միջով։ Երեխաներին շատ դուր եկավ ներկայացումը։ (8 միավոր)

***
Շատ տարիներ առաջ, երբ թուղթը դեռևս հայտնի չեր, մարդիկ գրում էին մագաղաթի վրա։ Մագաղաթը պատրաստում էին կենդանիների ձագերի մորթուց։ Հայերեն ամենափոքր գիրքը լուցք(կ)ու տուփից էլ փոքր է։ Այն պարաստված է նորածին ուլի մորթուց։ Այժմ գրում են թղթի վրա, որովհետև այն ավելի հարմար է և էժան։ (9 միավոր)

***
Գարուն էր, Դավիթն ու Զվարթը գնացել էին անտառ) մանուշակներ հավաքելու։ Օրը տաք էր ու հաճելի, լուրթ երկնքում շողում էր ոսկեզօծ արևը և բարի օր մաղթում երեխաներին։ Երեխաները երեկոյան բարձր տրամադրությամբ վերադարձան տուն։ (9.5 միավոր)

***
Համբարձումը երազում է նկարիչ դառնալ։ Նա արդեն նկարում է ջրաներկով, գունավոր մատիտներով և նուրբ վրձնով։ Հորեղբայրը նրան նվիրել է վարդագույն, ծիրանագույն, մուգ կանաչ և դարչնագույն յուղաներկեր։ (10 միավոր)

***
Արդեն խոր աշուն է։ Օրերը ցրտել են ու կարճացել։ Սկսվել են հորդ անձրևները, տերևները թափվել են, ծառերը մերկացել, թռչուններն ու կենդանիներն արդեն նախապատրաստվել են ձմռան գալուն։ Մարդիկ էլ հետ չեն մնացել նրանցից։ Նրանք սիրով սպասում են ձյան սպիտակ ու նուրբ փաթիլներին։ (10 միավոր)