Մայրենի

Երկկենցաղ գորտը

Երկկենցաղ գորտը

Գորտը երկկենցաղ է կոչվում, որովհետև ապրում է ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում։

Գորտի շերեփուկներն ապրում են ջրում և ձկների նման շնչում խռիկներով։ Երբ մեծանում են, կորցնում են խռիկները և ցամաքային կենդանիների պես սկսում են շնչել թոքերով։

Նրանց մաշկը բարակ է և խոնավ, կարիք ունի պարբերաբար թրջվելու։ Այդ պատճառով էլ ջրից չեն հեռանում։ Չոր տեղում երկար մնալու դեպքում գորտը կարող է սատկել։ Նրանք ջուրը բերանով չեն խմում, այլ ստանում են մաշկի միջոցով։ Լճերի գորտերն ամբողջ կյանքն անցկացնում են ջրամբարներում։ Նրանք ափամերձ տարածքի թարմ խոտի վառ կանաչ գույնն ունեն։

Բոլոր երկկենցաղները գիշատիչներ են: Նրանք ուտում են միջատներ, որդեր և փափկամորթներ։ Դա օգտակար գործ է, քանի որ վնասատուներ են ոչնչացնում։ Սակայն իրենք էլ սնունդ են դառնում ուրիշ կենդանիների համար։ Մի շարք երկրներում մարդիկ ևս գորտ են ուտում։ Այն նրբահամ խորտիկ է համարվում Ֆրանսիայում։

1․ Ինչո՞ւ են գորտերը կոչվում երկկենցաղներ։ Կամ Ինչո՞ւ գորտերը ջրից հեռու չեն գնում։

Գորտերը երկկենցաղ են կոչվում, որովհետև ապրում են ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում։ Ցամաքում երկար մնալու դեպքում գորտը կարող է սատկել։ Նրանք ջուրը բերանով չեն խմում, այլ ստանում են մաշկի միջոցով։

2․ Շարունակի՛ր։ Կարող ես նաև մի քանի նախադասությամբ փոքրիկ պատում հորինել։

Մի անգամ ճամփորդելիս, գետի ափին, խոտերի մեջ հանդիպեցի ոզնի։ Գրկեցի, դրեցի տուփի մեջ և բերեցի տուն։ Մեծերը ասացին, որ ոզնիները կաթ են սիրում։ Ես կաթով նրան կերակրեցի և պահեցի ինձ։ Նա մեծացավ և շատ խելացի ոզնի դարձավ։

3․ Համացանցից օգտվելով, գորտերի մասին երեքից-չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն գտիր:

1․ Գորտը փոխում է իր մաշկը մի շաբաթում։ Երբ վերջացնում է մաշկը փոխելը, սովորաբար գորտը ուտում է իր հին մաշկը։

2․ Աշխարհի ամենամեծ գորտը “Goliath frog” տեսակն է։ Այն կարող է ունենալ 30 սանտիմետր երկարություն և 3 կիլոգրամ քաշ։

3. “golden poison dart frog” թունավոր գորտի թույնի մի գրամը կարող է թունավորել 100.000 մարդ։

7 Most Beautiful Frogs In The World - YouTube

Оставьте комментарий