Բողբոջի միջից դուրս եկավ ընկուզենու փոքրիկ, սրտաձև առաջին տերևը։ Ոչ ոք չդիմավորեց, ոչ ոք ուրախության ճիչ չարձակեց նրա ծննդյան առիթով։ Կարծես այգում որևէ փոփոխություն չէր եղել։ Միայն մայր ընկուզենին թեթևակի սարսռաց և հազիվ լսելի շունչով ողջունեց իր անդրանիկ որդու ծնունդը։ Նորածին տերևն աչքերը լայն բացած սկսեց նայել շուրջը։ Երկինքը ամպամած էր։ Փչում էր սառնաշունչ քամի։ Մռայլ երկնքից թափվում էին անձրևի խոշոր կաթիլները։ Տերևը դողաց, վախեցավ և սոսկալի մենակություն զգաց։ Որդու տագնապին անմիջապես արձագանքեց մայր ընկուզենին և ասաց.-Մի՛ հուսահատվիր, որդի՛ս, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով։
Առաջադրանքներ
- Տեքստից դուրս գրեք 7-րդ նախադասությունը և համառոտագրեք:
Փչում էր սառնաշունչ քամին։
Փչում էր քամին։ - Տեքստում ընդգծեք կոչական ունեցող նախադասություն։
- Դուրս գրեք հոդակապով երկու բարդ բառ, դրանց իմաստն արտահայտեք բառակապակցությամբ:
Սրտաձև-սրտի ձև ունեցող։
նորածին-նոր ծնված։ - Դուրս գրեք քամի, շող, ցանկանալ, դյութիչ բառերի հոմանիշները:
քամի-Հողմ
շող-ճառագայթ
ցանկանալ-մաղթել
դյութիչ-կախարդական