Հայրենագիտություն

Առասպել աստվածային ոսկե մուրճի մասին

Տրդատ թագավորը առաջին քրիստոնյայի եռանդով իր խորհրդատուի Գրիգոր Լուսավորիչի հետ որոշեցին կառուցել առաջին մայր տաճարը: Եվ հենց այնտեղ են իրենց կործանումը գտել, հանուն քրիստոնեության, Հայաստանի առաջին խոստովանամայրերն ու տառապյալները՝ Հռիփսիմեն, Գայանեն ու ևս երեսունհինգ անմեղ սրբակյաց կույսեր: Գրիգոր Լուսավորիչն առանց տատանումների ցույց տվեց այդ սուրբ տեղն ու աղոթք կարդալուց հետո գնաց քնելու: Բայց չկարողացավ քնել։ Նրան տանջում էին կասկածները: Արդյոք կկարողանա՞ նա իրագործել տաճարի կառուցումը: Չէ որ չորս կողմը ճահիճներ ու կավահողեր են: Ու հանկարծ քնի մեջ Գրիգոր Լուսավորիչը տեսնում է Փրկիչի կերպարը: Նրա ձեռքում է ոսկե մուրճը: Այդ մուրճով Փրկիչը շրջանագիծ է ակոսում, դրանով ցույց է տալիս այն հողավայրը «որտեղ պետք է հիմնադրվի քրիստոնեության առաջին մայր տաճարը:Նույն օրը լուսաբացին տաճարը սկսում են կառուցել: Բայց մյուս օրը վարպետները գալիս են, որ շարունակեն շինարարությունն ու տեսնում են, որ սկսած տաճարի հիմքը փուլ է եկել: Լուսավորիչը ավելի շատ է տխրում: Եվ նորից գալիս է գիշերը, ու նորից է Գրիգորը տեսնում Փրկիչի կերպարը: Աստվածը զգուշացնում է, որ տաճարի շինարարության տեղում չարի կծիկներ կան: Բայց նա՝ Փրկիչը, կոչնչացնի դրանք մինչև հիմքը: Ու Գրիգորը տեսնում է, որ Փրկիչը իջնում է սարից, ուղղում է իր քայլերը դեպի տաճարը, ու երկնային լույսն ուղեկցում էր նրան: Ոսկե մուրճով նա հարվածում է տաճարի հիմքին մի անգամ, երկրորդ ու երրորդ: Եվ չարիքը, որը թաքնվել էր հիմքի տակ, գնալով անհետացավ, իսկ տաճարի հիմքն աստիճանաբար ամրացավ:Թռչունները երգում էին ու հրճվում, երբ որ Տրդատ թագավորը՝ ոգևորված ժողովրդի հետ միասին, կատարեց քրիստոնեական հիասքանչ տաճարի բացումը, որն անվանեցին Էջմիածին: Այդ ժամանակներից Էջմիածինը դարձավ Հայաստանի հոգևոր կենտրոնը՝ հայկական քրիստոնեության սիրտը: Իսկ այն տեղում, որտեղ երեք անգամ հնչեց Փրկիչի ոսկե մուրճը, դրվեց գալուստի զոհասեղանը: Այստեղ են կատարվում եկեղեցական արարողությունները՝ նվիրված Հայաստանի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչին:

Оставьте комментарий