Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
Առաջադրանքներ
- Բանաստեղծությունը ականջները փակ տասն անգամ կարդացեք և գրեք, թե ըստ ձեզ ինչի մասին է այն:
Ըստ ինձ բանաստեղծությունը կյանքի մասին է, ինչքան դու քո կյանքով հիանաս քո կյանքը ավելի հաճելի կլինի։ - Ինչպե՞ս եք հասկանում այս տողերը՝
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Ինչքան դու քո կյանքով հիանաս, քո կյանքը ավելի հաճելի և ուրախ կլինի։ - Բանաստեղծությունից դուրս գրեք 7 գոյական, 3 ածական։
Գոյական-աշխարհ, ճահճուտներ, գանգատ, հոգի, հրճվանք, գինի։
Ածական-անուշ, ցանկալի, այնպես։ - Բանաստեղծությունից դուս գրեք մեկ ածանցավոր և մեկ բարդ բառ:
Անհուն — ածանցավոր, - Բանաստեղծն աշխարհ ասելով ի՞նչն ի նկատի ունի:
Բանաստեղծն ի նկատի ունի կյանքը։ - Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրվեք, տեղադրեք բլոգում: