Հայոց Եկեղեցու առաջին կաթողիկոս Ս. Գրիգոր Ա Լուսավորիչը ծնվել է 255 թվականին։ Նա քարոզում էր Հայաստանում քրիստոնեություն: Սակայն թագավոր Տրդատ 3-րդ Մեծը, որը հալածում էր քրիստոնյաներին, իմանալով այդ մասին, Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի բանտը /խոր փոս/, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Ըստ ավանդույթի՝ նրան գաղտնի կերակրել է մի կին, ինչի շնորհիվ էլ նա ողջ է մնացել: Քրիստոնյաներին հալածելու համար, Աստված պատժում է Տրդատին, և նրա դեմքը դառնում է խոզի մռութ: Տրդատ Գ-ի քույրը նրան ասում է, որ իրեն կարող է փրկել միայն Գրիգորը, որը գտնվում էր վիրապում: Տրդատը չի հավատում, որովհետև այդ փոսում ոչ ոք չէր կարող ապրել երկար, առավել ևս 14 տարի: Սակայն, երբ քույր պնդում է, նա մարդիկ է ուղարկում և Գրիգորին հանել է տալիս փոսից: Գրիգորին հաջողվում է փրկել արքային, վերադարձնել նախկին տեսքին: Այդ դեպքից հետո, Տրդատը նրան բաց է թողնում, մկրտվում է որպես քրիստոնյա, և երկրով մեկ թույլատրում է քրիստոնեության տարածումը։ 301 թվականին քրիստոնեությունը հռչակում է որպես պետական կրոն: Գրիգոր Լուսավորիչը կարգվում է որպես առաջին հայ կաթողիկոս:
Քրիստոնեության տարածմանը զուգահեռ Հայաստանում սկսում են քանդել հեթանոսական տաճարները։ Արքայի քրոջ խնդրանքով պահպանվում է միայն Գառնու հեթանոսական տաճարը, որը կանգուն է մինչ օրս: Հայաստանում լայն թափ է առնում եկեղեցիների կառուցումը, այդ թվում սկսվում է Էջմիածնի Մայր տաճարի շինարարությունը:
