Այսօր ավարտեցի Բարոն Մյունխհաուզենի գիրքը։
Գրքի վերջին պատմությունը կոչվում է «ԳՈՏԵՐԱՄԱՐՏ ԱՐՋԻ ՀԵՏ», որտեղ գրքի հերոսը պատմում է իր և հանկարծակի հայտնված արջի հետ մարտի մասին։
Հենց Մյունխհաուզենը դուրս եկավ նավակից, նրա վրա մի հսկա արջ հարձակվեց։ Դա անսովոր մեծության գազան էր և մի վայրկյանում կուտեր նրան, բայց նա բռնեց արջի առջևի թաթերից և շատ ուժեղ սեղմեց։ Այնպես, որ արջը ցավից ոռնաց։ Նա գիտեր, որ եթե արջին բաց թողնի, գազանն անմիջապես նրան կուտի։ Այդ պատճառով էլ Մյունխհաուզենը երեք օր ու գիշեր բռնեց արջի թաթերը, մինչև կենդանին սովից սատկեց, քանի որ արջերը քաղցը հագեցնում են միայն իրենց թաթերը ծծելով։ Իսկ քանի որ արջը չէր կարողանում թաթերին հասնել, որ տաներ բերանը, նա սովամահ եղավ։