Մայրենի·ընթերցանություն

Ջեք Լոնդոն, «Սպիտակ ժանիքը»

Մեր դպրոցում արդեն գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել․ ամեն տարի փետրվարի 19-ին՝ մեծ գրող Հովհհանես Թումանյանի ծննդյան օրը մենք դասարանցիներով միմյանց գիրք ենք նվիրում։ Գրքասերներին ընտրում ենք վիճակահանությամբ։ Այս անգամ ես գիրք նվիրեցի համադասարանցի Լևոն Այվազյանին։ Որպես նվեր ընտրել եմ Հովհ․ Թումանյանի ստեղծագործությունների ժողովածուն։
Իսկ Լևոնից ես նվեր եմ ստացել բրիտանացի գրող Ջեք Լոնդոնի «Սպիտակ ժանիքը» վիպակը։ Պատրաստվում եմ այսօր սկսել այն ընթերցել։ Արդեն գիտեմ, որ վիպակի գլխավոր հերոսը Սպիտակ ժանիքը անունով գայլն է։ Պարբերաբար այստեղ կպատմեմ իմ ընթերցած հատվածների մասին և կներկայացնեմ իմ տպավորությունները։

Մայրենի·ընթերցանություն

ԸՆթերցանություն․ «Բարոն Մյունխհաուզենի արկածները»

Այսօր ավարտեցի Բարոն Մյունխհաուզենի գիրքը։

Գրքի վերջին պատմությունը կոչվում է «ԳՈՏԵՐԱՄԱՐՏ ԱՐՋԻ ՀԵՏ», որտեղ գրքի հերոսը պատմում է իր և հանկարծակի հայտնված արջի հետ մարտի մասին։

Հենց Մյունխհաուզենը դուրս եկավ նավակից, նրա վրա մի հսկա արջ հարձակվեց։ Դա անսովոր մեծության գազան էր և մի վայրկյանում կուտեր նրան, բայց նա բռնեց արջի առջևի թաթերից և շատ ուժեղ սեղմեց։ Այնպես, որ արջը ցավից ոռնաց։ Նա գիտեր, որ եթե արջին բաց թողնի, գազանն անմիջապես նրան կուտի։ Այդ պատճառով էլ Մյունխհաուզենը երեք օր ու գիշեր բռնեց արջի թաթերը, մինչև կենդանին սովից սատկեց, քանի որ արջերը քաղցը հագեցնում են միայն իրենց թաթերը ծծելով։ Իսկ քանի որ արջը չէր կարողանում թաթերին հասնել, որ տաներ բերանը, նա սովամահ եղավ։

մաթեմատիկա

Մաթեմատիկա

Առաջադրանքներ

  • Հաշվիր

30-ի    մասը: 30։2×1= 15

     164-ի    մասը:  164:4×1=41

      3000-ի     մասը: 3000:100×1= 30

  • Գտիր այն թիվը, որի

 մասը 20 է: 4×20=80

 մասը 12 է: 8×12=96

 մասը 16 է: 16×10=160

 մասը 1 է: 1×40=40

 մասը 30  է: 2×30=60

 մասը 164 է: 164×4=656

 մասը  3000  է:  3000×100=300000

  • Հաշվիր

120-ի    մասը: 120:6×5=100

     104-ի    մասը: 104:4×3=78

      300-ի     մասը: 300:100×7=21

  • Գտիր այն թիվը, որի

 մասը 20 է: 20:4×5=25

 մասը 12 է: 12:3×8=32

 մասը 16 է: 16:8×10=20

 մասը 1 է: 1×40:5=8

 մասը 30  է: 30:3×2=20

 մասը 164 է: 164:4×5=205

 մասը  3000  է: 3000:3×100=100000

  • Թվի 1/4 մասը 60 է։ Ո՞րն է այդ   թիվը։ 60×4=240
  • Անահիտը գնել էր  800գ  շաքարավազ, որի  մասն օգտագործեց  թխվածքաբլիթ պատրաստելու համար։ Որքա՞ն  շաքարավազ օգտագործեց  թխվածքաբլիթի  համար։ 800:2=400գ
  • Դավիթը տնից  դպրոց հասնելու համար պետք է անցնի  500մ ճանապարհ։ Ճանապարհի   մասը անցնելուց  հետո քանի՞ մետր կմնա նրան դեռ անցնելու։
    500:5=100մ
    500-100=400մ մնաց

  • Թվի 1/2 մասը հավասար է 40-ի: Ինչի՞ է հավասար այդ թվի 1/8 մասը: 40×2=80
    80:8=10
  • Ամբողջ ճանապարհի 4/ 9 մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա անցնելու։ 5/9 մասը
  • Ամբողջ ճանապարհի 2/ 5 մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա անցնելու։ 3/5
  • Սիրելի սովորողներ, այժմ  ինքներդ  կազմեք  նմանատիպ խնդիրներ։


Լանան պետք է անցներ 1800 ճանապարհ։ Նա անցավ ճանապարհի 2/3 մասը։ Քանի՞ մետր մնաց անցնելու։
Լուծում

1800։3×2=1200
1800-1200=600
Պատ․՝400մ

Աննան կերավ գաթայի 2/6 մասը։ Գաթայի որքա՞ն մասը մնաց։
4/6 մասը մնաց։

Սուսաննան խնձորը բաժանեց 4 հավասար մասերի և վերցրեց 2/4 մասը։
Խնձորի որքա՞ն մասը նա տվեց Մանեին։
2/4 մասը նա տվեց Մանեին։


Հայրենագիտություն

Տրդատ Գ

Տրդատ Գ-ն վերականգնել է պարսկական տիրապետության ժամանակ խախտ­ված «Արտաշիսական սահմանները»: Գա­հակալման առաջին տարիներին հալածել է քրիս­տոնեության հետևորդներին: Սակայն, հետագայում քրիստոնեության մեջ տես­նելով Հայաստանը պարսկական ոտնձգու­թյուններից զերծ պահելու հզոր միջոց և քաղաքական ու հոգևոր միասնության ամուր հիմք, 301-ին, աշխարհում առաջինը, այն հռչակել է պետական կրոն: Հրավիրելով հայ ավագանու ժողով՝Գրիգոր Ա. Լուսավորչին կարգել է Հայոց եպիսկոպոսապետ՝ սահմանելով եկեղեցու և հովվապետի թագավոր:Հեթանոսությանը սատարող Պարսից Շապուհ II Երկարակյացին (309-379) հա­ջողվել է Տրդատ Գ Մեծի դեմ հանել նրանից դժգոհ նախարար­ներին (հեթանոսամետ նախարարները միացել էին պարսկասեր ուժերին) և Հյուսիսային Կովկասի ցեղերին: Սակայն Հայոց արքան նախ հաշվեհարդար է տեսել ապստամբ նախարարների հետ, ապա ճակատամարտել հյուսիսային ցեղերի դեմ և պահպանել Հայաստանի միասնությունն ու քրիստոնեությունը: Հռոմ. կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Տրդատ Գ Մեծը սահմանային շրջաններում հաղթ, մարտեր է մղել նաև պարսկ. զորքերի դեմ: Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորու­թյան սահմանները՝ ստեղծել կենտ­րոնացված հզոր պետություն: Մովսես Խորենացին Տրդատ Գ Մեծին բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավորի և քրիստոնեությունը տարա­ծելու ու ամրապնդելու գործում վերա­պահել է նրան առաջատար դեր: