Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
բանաստեղծությունից դուրս գրել 18 գոյական, 6 ածանցավոր, 2 բարդ բառ.
18 գոյական — վտակ, բերան, ժայռ, քարեր, ավազ, ծերունի, երգ, թոռնիկ, աղմուկ, ջուր, անտառ, բնություն, համերգ, միտք, զարկ, արձագանք, ունկընդիր, ձայն
6 ածանցավոր — անհանգիստ, անխոս, հավերժական, թոռնիկ, ծերուկ, պառաված
2 բարդ — ունկընդիր, ձայնակցել, մտախոհ
Գործնական աշխատանք
Դուրս գրեք հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրեք հոգնակիի վերջավորությունը:
Սեղան, կախիչ, մարդիկ, հանելուկներ, մատներ, կապիկներ, ժամացույցներ, դաս, կաշիներ, լարեր, պատուհաններ, նախագահներ, տնակներ, հոգիներ:
Մարդիկ, հանելուկներ, մատներ, կապիկներ, ժամացույցներ, կաշիներ, լարեր, պատուհաններ, նախագահներ, տնակներ, հոգիներ:
Վերջավորությունները-ԵՐ կամ ՆԵՐ
Բառերը դարձրեք հոգնակի և խմբավորեք
Դաս, գրիչ, լուր, քար, հիշողություն, տետր, վագր, տղա, արկղ, ցուցատախտակ, կողմնացույց, հուշ, մազ, լեզու, կակաչ, փայտ, սունկ, աչք:
| ԵՐ-ով ավարտվողներ | ՆԵՐ-ով ավարտվողներ |
| Դասեր, լուրեր, քարեր, տետրեր | գրիչներ, հիշողություններ, տղաներ |
| վագրեր, հուշեր, մազեր, փայտեր | ցուցատախտակներ, կողմնացույցներ |
| աչքեր, սնկեր, արկղեր | լեզուներ, կակաչներ |