Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։
Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։
Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…
Առաջադրանքներ՝
Բանաստեղծությունից դուրս գրել 7 գոյական — հանգստություն, ամպ, գահ, հողմ, երկինք, հոսանք, կատաղություն
4 ածանցավոր բառ — հանգստություն, կատաղություն, անդադար, հալածական