Սովորողի անհատական պլան

Երրորդ ուսումնական շրջան

Անուն Ազգանուն, դասարան- Արփի Փիրումյան 4.1 դասարան
Ընտրությամբ խումբ- դիզայն
Երկարացվա օրվա ծառայություն- /օգտվում եք, չեք օգտվում/- չեմ օգտվում
Երթուղային ծառայություն-/միակողմանի, երկկողմանի, չեմ օգտվում/- Չեմ օգտվում
Լրացուցիչ կրթություն- /դպրոցում, դպրոցից դուրս պարապմունքներ/-Աբակուսի պարապունք «Իմ երազը» զարգացման կենտրոնում։

Հաշվետվություն·Ձմեռային ճամբար

Իմ ձմեռային ճամբարը

Մեր ուսումնական երկրորդ շրջանը՝ ձմեռային ճամբարը, սկսվել է հունվարի 11-ին և տևել մինչև հունվարի 29-ը։ Ձմեռային այդ շաբաթները հագեցած են եղել տարբեր հետաքրքիր խաղերով, նախագծերով, ճամփորդություններով, որոնց ընթացքում մենք շատ նոր գիտելիքներ ենք ձեռք բերել, ծանոթացել մեր երկրի տարբեր բարբառներին, ազգագրական խաղերին, մեր մշակույթին և բնության գեղեցիկ անկյուններին։ Ճամբարի ընթացքում մենք իրականացրել ենք նախագիծ՝ հայաստանյան բարբառներով հեքիաթների ընթերցում։ Սա իմ ու մայրիկիս Լոռվա բարբառով ընթերցած հեքիաթն է։

Ճամբարային օրերի առավելությունն այն է, որ մենք շատ քիչ դաս ենք արել և քիչ տնային հանձնարարություն ստացել, բայց դրա փոխարեն մենք մեր օրերը լցրել ենք խաղերով, նոր հեքիաթներով, ճամփորդություններով։

Ձմեռային ճամբարի համար ես ընտրել եմ ստեղծագործ-տեխնոլոգների ջոկատը, որտեղ ներառված են եղել նաև 4․2 և 5-րդ դասարանների սովորողները։ Ես ծանոթացել եմ շատ խելացի, հմուտ ու ստեղծագործ երեխաների հետ։ Այս ընթացքում հասցրել եմ մտերմանալ Եվայի, Արփիի, Մարինեի հետ։ Նրանք ինձ պես սիրում են նկարել ու հետաքրքիր աշխատանքներ պատրաստել թղթից, պլաստիլինից, ստվարաթղթից և այլ նյութերից։

Ամենալավն ու ամենահաճելին իմ ջոկատում այն էր, որ մեր ջոկատավար ընկեր Արմինե Աբրահամյանը շատ բարի ու լավն է։ Նրա հետ շատ հետաքրքիր են անցել մեր օրերը։
Ջոկատում դժվարություններ չեմ ունեցել, որովհետև զբաղվել եմ իմ սիրելի գործով, իսկ այն, ինչ սիրում եմ, ինձ շատ հեշտ է տրվում։

Հեքիաթի ընթերցումից բացի ես մասնակցել եմ կոլաժային աշխատանքներին, պապեմաշեով դիմակների ստեղծմանը, նաև գունավորել եմ փայերին պատկերված հայկական ազգային գորգերի և կարպետների էսկիզները և զարդանախշերը։

Այս ընթացքում մասնակցել մի քանի ճամփորդությունների։ Ջոկատի հետ այցելել եմ Սահադաշտի ու հոքեյի դպրոց, Ջրվեժի արգելոց-պարկ, Ժողովրդական արվեստի թանգարան։
Ճամբարի ամենատպավորիչ նախագիծը կոլաժի պատրաստելն էր, որովհետև ամսագրերից կտրտված հատվածներով շատ ծիծաղելի կերպարներ ենք ստացել։
Ամենալավ օրը Ջրվեժի արգելոցում անցկացված օրն է եղել։ Ես մեծ հաճույքով սահնակ եմ քշել։
Հունվարյան ճամբարի իմ ձեռքբերումը իմ նոր ընկերներն են, ումից ես շատ նոր բան եմ սովորել։

Ջոկատավարներիս ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ձմեռային օրերը էլ ավելի հետաքրքիր ու ուրախ կազմակերպելու համար։