Սկսվեց ճամբարային երրորդ շաբաթը։ Երկուշաբթի մեզ մոտ հեքիաթի դերային ընթերցում էր։ Ընթերցեցինք «Առյուծի ու կատվի» հեքիաթը, որը գրված է Լոռվա բարբառով և պատմում է, թե ինչպես մարդը իր խելքի շնորհիվ կարողացել է հաղթել առյուծին։ Ես ընթերցեցի առյուծի դերը։
Երեքշաբթին սկսեցինք հետաքրքիր օրիգամի աշխատանքով։ Մեր ջոկատի տղաներից մեկը մեզ սովորեցրեց հետաքրքիր աշխատանքներ պատրաստել։ Ես փորձեցի դրանք պատրաստել տանը, ինքնուրույն, և ստացվեց։ Հետո մենք պատրաստեցինք տաք ու համեղ բուտերբրոդներ։ Տոստերի մեջ տաքացրեցինք հացիկները, դարձրեցինք դրանք խրթխրթան, այնուհետև, ըստ մեր նախասիրության, պատրաստեցինք մեր բուտերբրոդները։ Ես պատրաստեցի երշիկով բուտերբրոդ։ Հաջորդ օրը կրկնեցինք մեր խոհարարական փորձարկումները։ Նորից տաք ու խրթխրթան բուտերբրոդներ պատրաստեցինք։ Այդ օրը մեր մոտ նաև հեծանվային ստուգատես էր։
Մեր ձմեռային ճամբարի վերջին օրը՝ հունվարի 29-ին այցելեցինք Ջրվեժի արգելոց անտառապարկ, որտեղ կազմակերպեցինք ձմեռային հետաքրքիր և ուրախ խաղեր։ Սկզբից գտանք բլուր, որտեղից սկսեցինք սահել։ Արգելոցում տեսանք երեք մեծ շուն, բայց նրանք չհարցակվեցին, ընթակարակ խաղացին մեր հետ։ Արգելոցում այնքան ձյուն կար, որ մենք խրվում էինք ձյան մեջ։ Ձմեռային ճամբարի ընթացքում մենք հետաքրքիր և ուրախ ժամանակ անցկացրեցինք։

