Անուն Ազգանուն, դասարան- Արփի Փիրումյան 4.1 դասարան
Ընտրությամբ խումբ- դիզայն
Երկարացվա օրվա ծառայություն- /օգտվում եք, չեք օգտվում/- չեմ օգտվում
Երթուղային ծառայություն-/միակողմանի, երկկողմանի, չեմ օգտվում/- Չեմ օգտվում
Լրացուցիչ կրթություն- /դպրոցում, դպրոցից դուրս պարապմունքներ/-Աբակուսի պարապունք «Իմ երազը» զարգացման կենտրոնում։
Месяц: Январь 2021
Իմ ձմեռային ճամբարը
Մեր ուսումնական երկրորդ շրջանը՝ ձմեռային ճամբարը, սկսվել է հունվարի 11-ին և տևել մինչև հունվարի 29-ը։ Ձմեռային այդ շաբաթները հագեցած են եղել տարբեր հետաքրքիր խաղերով, նախագծերով, ճամփորդություններով, որոնց ընթացքում մենք շատ նոր գիտելիքներ ենք ձեռք բերել, ծանոթացել մեր երկրի տարբեր բարբառներին, ազգագրական խաղերին, մեր մշակույթին և բնության գեղեցիկ անկյուններին։ Ճամբարի ընթացքում մենք իրականացրել ենք նախագիծ՝ հայաստանյան բարբառներով հեքիաթների ընթերցում։ Սա իմ ու մայրիկիս Լոռվա բարբառով ընթերցած հեքիաթն է։
Ճամբարային օրերի առավելությունն այն է, որ մենք շատ քիչ դաս ենք արել և քիչ տնային հանձնարարություն ստացել, բայց դրա փոխարեն մենք մեր օրերը լցրել ենք խաղերով, նոր հեքիաթներով, ճամփորդություններով։
Ձմեռային ճամբարի համար ես ընտրել եմ ստեղծագործ-տեխնոլոգների ջոկատը, որտեղ ներառված են եղել նաև 4․2 և 5-րդ դասարանների սովորողները։ Ես ծանոթացել եմ շատ խելացի, հմուտ ու ստեղծագործ երեխաների հետ։ Այս ընթացքում հասցրել եմ մտերմանալ Եվայի, Արփիի, Մարինեի հետ։ Նրանք ինձ պես սիրում են նկարել ու հետաքրքիր աշխատանքներ պատրաստել թղթից, պլաստիլինից, ստվարաթղթից և այլ նյութերից։
Ամենալավն ու ամենահաճելին իմ ջոկատում այն էր, որ մեր ջոկատավար ընկեր Արմինե Աբրահամյանը շատ բարի ու լավն է։ Նրա հետ շատ հետաքրքիր են անցել մեր օրերը։
Ջոկատում դժվարություններ չեմ ունեցել, որովհետև զբաղվել եմ իմ սիրելի գործով, իսկ այն, ինչ սիրում եմ, ինձ շատ հեշտ է տրվում։
Հեքիաթի ընթերցումից բացի ես մասնակցել եմ կոլաժային աշխատանքներին, պապեմաշեով դիմակների ստեղծմանը, նաև գունավորել եմ փայերին պատկերված հայկական ազգային գորգերի և կարպետների էսկիզները և զարդանախշերը։
Այս ընթացքում մասնակցել մի քանի ճամփորդությունների։ Ջոկատի հետ այցելել եմ Սահադաշտի ու հոքեյի դպրոց, Ջրվեժի արգելոց-պարկ, Ժողովրդական արվեստի թանգարան։
Ճամբարի ամենատպավորիչ նախագիծը կոլաժի պատրաստելն էր, որովհետև ամսագրերից կտրտված հատվածներով շատ ծիծաղելի կերպարներ ենք ստացել։
Ամենալավ օրը Ջրվեժի արգելոցում անցկացված օրն է եղել։ Ես մեծ հաճույքով սահնակ եմ քշել։
Հունվարյան ճամբարի իմ ձեռքբերումը իմ նոր ընկերներն են, ումից ես շատ նոր բան եմ սովորել։
Ջոկատավարներիս ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ձմեռային օրերը էլ ավելի հետաքրքիր ու ուրախ կազմակերպելու համար։
Interesting facts about cats
Did you know that the cat’s whiskers have special powers? In fact whiskers are not hairs but nerve endings. And with these they detect many different things …they are almost like a radar. Cats use them, as well as their smell and sight, to identify odors or to calculate the exact location of an object or prey…such as this poor mouse.
And did you know that cats that have three or four colors are females? So when you see a cat which has three or four different colors in their fur, it most likely will be a girl cat. There have been extreme cases of three fur colored male cats but these have been sterile meaning that they can not have babies.
Cats can have a litter of three to seven kittens every four months and in a life time they can have up to 100 kittens, that’s incredible!
Did you know cats are one of the cleanest animals in the world? They dedicate a great deal of their time cleaning themselves. As soon as they finish eating they begin a lengthy cleaning proses. It is a survival instinct so their predators, such as dogs, don’t smell them and therefore don’t attack them.
They also like to burry their fesses and this way they are avoiding being discovered and captured by other animals.
Though many people don’t like cats we do love pussycats.
Հետաքրքիր փաստեր կատուների մասին
Գիտե՞ք արդյոք, որ կատուների բեղերն օժտված են հատուկ ուժով։ Փաստորեն բեղերը մազեր չեն, բայց նյարդային վերջույթներ են։ Եվ դրանցով կատուները կարող են բազում տարբեր առարկաներ հայտնաբերել․ բեղերը կարելի է ասել ռադարներ են։ Կատուներն օգտագործում են դրանք, ինչպես նաև հոտառությունն ու տեսողությունը, որպեսզի հայտնաբերեն իրենց հետաքրքրող օբյեկտի կամ իր որսի հոտը կամ գտնվելու տեղը, օրինակ, խեղճ մկան։ Իսկ գիտե՞ք, որ այն կատուները որոնց մորթին երեք-չորս գույնի է, դրանք էգ կատուներ են։ Այսպիսով, եթե դուք տեսնում եք կատու, որի մորթին երեք-չորս գույն ունի, այն շատ հավանական է, որ լինի էգ կատու։ Շատ հազվադեպ է լինում, երբ երեք գույնի մորթի ունեցող կատուն արու է լինում, սակայն այդ կատուները ստերիլ են լինում և չեն կարող ձագեր ունենալ։
Կատուները կարող են ունենալ երեքից յոթ ձագ ամեն չորս ամիսը մեկ և ամբողջ կյանքի ընթացքում կարող են ունենալ ավելի քան հարյուր ձագ, դա հիանալի է։
Իսկ դուք գիտե՞ք, որ կատուները աշխարհի ամենամաքուր կենդանիներն են։ Նրանք իրենց ժամանակի մեծ մասը նվիրում են իրենց մաքրելուն։ Հենց վերջացնում են ուտելը, նրանք սկսում են իրենց մաքրելու երկարատև պրոցեսը։ Դա ապրելու բնազդ է, որպեսզի նրանց թշնամիները, օրինակ, շները, չզգան իրենց հոտը և, հետևաբար, չհարձակվեն նրանց վրա։ Կատուները նաև սիրում են «թաղել» իրենց արտաթորանքը, այդպիսով նրանք խուսափում են մյուս կենդանիների կողմից հայտնաբերվելուց և բռնվելուց։
Ոչ բոլոր մարդիկ են սիրում կատուներին, բայց մենք նրանց շատ ենք սիրում։
Ես նույնպես կատու ունեմ և շատ եմ սիրում իմ Հյուգոյին։ Իսկ սա իմ Հյուգոն է, նա շոտլանդական ցեղատեսակի է։


Ճամբարային երրորդ շաբաթ
Սկսվեց ճամբարային երրորդ շաբաթը։ Երկուշաբթի մեզ մոտ հեքիաթի դերային ընթերցում էր։ Ընթերցեցինք «Առյուծի ու կատվի» հեքիաթը, որը գրված է Լոռվա բարբառով և պատմում է, թե ինչպես մարդը իր խելքի շնորհիվ կարողացել է հաղթել առյուծին։ Ես ընթերցեցի առյուծի դերը։
Երեքշաբթին սկսեցինք հետաքրքիր օրիգամի աշխատանքով։ Մեր ջոկատի տղաներից մեկը մեզ սովորեցրեց հետաքրքիր աշխատանքներ պատրաստել։ Ես փորձեցի դրանք պատրաստել տանը, ինքնուրույն, և ստացվեց։ Հետո մենք պատրաստեցինք տաք ու համեղ բուտերբրոդներ։ Տոստերի մեջ տաքացրեցինք հացիկները, դարձրեցինք դրանք խրթխրթան, այնուհետև, ըստ մեր նախասիրության, պատրաստեցինք մեր բուտերբրոդները։ Ես պատրաստեցի երշիկով բուտերբրոդ։ Հաջորդ օրը կրկնեցինք մեր խոհարարական փորձարկումները։ Նորից տաք ու խրթխրթան բուտերբրոդներ պատրաստեցինք։ Այդ օրը մեր մոտ նաև հեծանվային ստուգատես էր։
Մեր ձմեռային ճամբարի վերջին օրը՝ հունվարի 29-ին այցելեցինք Ջրվեժի արգելոց անտառապարկ, որտեղ կազմակերպեցինք ձմեռային հետաքրքիր և ուրախ խաղեր։ Սկզբից գտանք բլուր, որտեղից սկսեցինք սահել։ Արգելոցում տեսանք երեք մեծ շուն, բայց նրանք չհարցակվեցին, ընթակարակ խաղացին մեր հետ։ Արգելոցում այնքան ձյուն կար, որ մենք խրվում էինք ձյան մեջ։ Ձմեռային ճամբարի ընթացքում մենք հետաքրքիր և ուրախ ժամանակ անցկացրեցինք։
Ճամբարային երկրորդ շաբաթ
Ճամբարային երկրորդ շաբաթը սկսեցինք ընկուզախաղերով, կարծես բոուլինգ լիներ։ Ընկույզները շարել էինք երկու շարքով, և մեկով խփում էինք մյուսներին։ Հաղթում էր նա, ով ամենից շատ ընկույզ էր հավաքում։ Այնուհետև օրը շարունակեցինք կավագործությամբ։ Կավից դիմակներ պատրաստեցինք։ Սկզբից դիմակների էսկիզները նկարեցինք թղթի վրա, հետո պատրաստեցինք դրանք կավից։
Այս շաբաթվա երկրորդ օրը մենք պատրաստեցինք թփով ծիսական տոլմա։ Դրա համար մեզ անհրաժեշտ եղավ բլղուր, գազար, տոմատ, սոխ, կանաչիների տեսականի և, բնականաբար, խաղողի թփի տերևներ։ Մեզ օգնեցին մեր դպրոցի խոհարարները։ Նրանք պատրաստեցին տոլմայի միջուկը, իսկ մեր տեխնոլոգիայի ուսուցչուհի ընկեր Անուշը ցույց տվեց, ինչպես պետք է փաթաթել տոլման։ Ցավոք, ինձ մոտ չստացվեց փաթաթել․ տոլմաս քանդվում էր։ Բայց ես չեմ հուսահատվում և առաջիկայում կփորձեմ տանը դա անել։ Ես չհամտեսեցի տոլման, քանի որ այդ տարբերակը չեմ հավանում։
Չորեքշաբթի մենք գնացինք Ժողովրդական Արվեստի թանգարան: Այնտեղ տեսանք հին Դաջեր, գդալնոցներ, աղամաններ դեկորատիվ ափսեներ ևսկուտեղներ։ Այդ ամենը պատրաստված է ընդամենը փայտից։ Հետո մենք գնացինք մյուս սենյակ, որտեղ ամեն ինչը պատրաստված էր արծաթից։ Դա արծաթե սենյակ էր կարծես։ Այնտեղ կային թևնոցներ, զարդարված շատ թանկարժեք քարերով։ Նաև տեսանք գոտիներ, վզնոցներ, տարբեր իրեր, պատրաստված արծաթե թելից։ Հետո անցանք ասեղնագործության սենյակ, իսկ այնտեղ տեսանք մեր տատիկների գործած սփրոցները և հարսի շորերը։ Իսկ գորգերի սենյակում կային շատ խալիներ, վիշապախալիներ, ընտանեկան խալիներ, որոնք գործում են ամբողջ ընտանիքով։
Հաջորդ օրը հագեցած էր տեխնոլոգիական աշխատանքով և մարմնակրթությամբ։ Հեքիաթի կերպարային տիկնիկներ պատրաստեցինք, իսկ հետո թեյախմություն կազմակերպեցինք։
Ճամբարային այս շաբաթն ամփոփեցինք սահադաշտում։ Խմբով այցելեցինք Երևանի Գեղասահքի և հոկեյի դպրոց։ Մեզ ուղեկցեց մեր մարմնակրթության ուսուցիչ ընկեր Ռոբերտը։ Քանի որ մենք անփորձ էինք, մենք անընդհատ ընկնում էինք։ Մեզ օգնության հասավ դպրոցի մարզիչը, ում հետ մենք սահեցինք։ Ինձ հաջողվեց մի պտույտ կատարել։ Հոգնած, սակայն երջանիկ վերադարձանք դպրոց։
Ավարտվեց ևս մեկ հետաքրքիր, հագեցած և ուրախ ճամբարային շաբաթ։
իմ նկարած փաթիլը

Снеговик и девочка

Однажды снеговик шел по туманному лесу. Он замерз во дворе одной девочки и не мог двигаться. У этой девочки во дворе было очень много снежных фигур, и даже был большой Дед мороз с подарками. Снеговик отогрелся и начал двигаться. Девочка, увидев его, сначала испугалась, но потом поняла, что он будет ей отличным другом. Они подружились и стали играть во дворе каждый день. Но однажды девочка заболела. Снеговик очень растроился, ему было грустно, что его близкий друг плохо себя чувствовал и не мог с ним играть. Девочка выздоровела ближе к весне. Она вышла во двор, было тепло, но снеговик по какой-то причине не таял. Девочка даже очень обрадовалась тому, что не потеряла лучшего друга. С тех пор они играли вместе всегда.
Ճամբարային պատում
Սկսվել է մեր ուսումնական երկրորդ շրջանը՝ ձմեռային ճամբարը։
Առաջին օրը մենք զույգերով կարդացել էինք հեքիաթներ տարբեր բարառներով։ Ես կարդացի Եվա Հակոբյանի հետ «ԹԱԳԱՎՈՐՆ ՈՒ ԻՄԱՍՏՈՒՆ» առակը, որը ներկայացնում է թագավորի և մի իմաստունի խոսակցությունը։ Թագավորն ուզում է իմանալ՝ ով է ամենաանխելք մարդը։ Իմաստունը պատասխանում է, որ այդ մարդը ինքն է։ Թագավորը զարմանում է, իսկ իմաստունն ասում է․ «երբ ճշմարտությունն եմ ասում ուզում էս լեզուս կտրել»։
Այսինքն, երբ թագավորին դուր չի գալիս ճշմարտությունը, նա չի հավատում և դիմացինին անխելք է համարում։ Նաև ես հավաքվում եմ կարդալ հեքիաթ Լոռվա կամ Ա րցախի բարբառով։
Երկրորդ օրը մենք ընթերցեցինք «Արևքուրիկ» առակը և փոխադրեցինք գրական հայերենի։ Հետո մենք բերեցինք տարբեր տեսակի մրգեր և դրանցով պատրաստեցինք տարբեր դեմքեր և պատկերներ։ Ես պատրաստեցի աղջկա դեմք։ Դեմքը պատրաստեցի կիվիի կտորներից, աչքերը՝ կիվիի կեղևից, բերանը՝ խնձորից, իսկ մազերը՝ նարնջի կեղևից։ Ստացվեց շատ ծիծաղելի պատկեր։ Հետո մենք մեր պատրաստած «աղցանները» կերանք։

և կերակուր
Երրորդ օրը՝ հունվարի 13-ին մենք նշեցինք հին տոմարով Նոր Տարի։ Մենք թխեցինք շատ համեղ ու անուշ տարեգաթա, մեջը դրեցինք մի հատ չիր։ Այդ չիրը ընկավ Ադրիանային։ Բայց դրանից առաջ պատրաստեցինք չորացած ճյուղերից տոնածառ և զարդարեցինք այդ ծառը չրերով, ընկույզով և կոնֆետներով։ Ստացվեց գեղեցիկ, համեղ ու ախորժելի տոնածառ։ Գաթան համտեսելուց հետո մենք հյուրասիրվեցինք նաև կոնֆետներով։
Ձմեռային ճամբարի չորրորդ օրը կազմակերպեցինք թեյախմություն, հյուրասիրվեցինք թխվածքաբլիթներով ու կոնֆետներով։
Մեր ձմեռային ճամբարը շատ ուրախ և հետաքրքիր է անցնում։
Ճամբարի հինգերորդ օրը մենք ռուսերենի դասի ժամանակ հեքիաթներ կազմեցինք և ընթերցեցինք։ Շատ հետաքրքիր հեքիաթներ են ստացվել։ Իսկ սա իմ հորինած հեքիաթն է՝ «Снеговик и девочка«:
Այնուհետև մենք պատրաստեցինք կոլաժներ․ թերթերից կտրտեցինք աչքեր, բերաններ, քթեր և մազեր։ Թղթերին սոսնձեցինք տարբեր դեմքերի մասեր, արդյունքում ստացվեցին շատ ծիծաղելի պատկերներ։




