Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:
Հարցեր և առաջադրանքներ
1. Արձակ պատմիր բանաստեղծությունը:
Ձուկը առվին խուտուտ տվեց, ինչից պարզ առուն ծիծաղեց և ուշաթափվեց, գլորվեց ձորը։ Ճանապարհին առուն խփվեց քարին, ուշքի եկավ, նայեց շուրջ բոլորը և ժպիտով շարունակեց իր ճամփան դեպի ծով։
2. Ինչպիսի՞ն էր առուն. պատմիր նրա մասին:
Առուն շատ պարզ ու անբիծ էր և նրան շատ հեշտ էր ծիծաղեցնել։
3. Հորինիր վերնագիր բանաստեղծության վերաբերյալ:
Առուն և ձկնիկը
4. Ինչպե՞ս կնկարազարդիր բանաստեղծությունը, պատմիր:
Ես կնկարեի մի ձուկ, որը առվին իր պոչիկով խուտուտ է տալիս, իսկ առուն ծիծաղելով քարափից թափվում է և հոսում է դեպի ծով։
5. Հորինիր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:
-Բարև, առո՛ւ։
-Բարև, ձո՛ւկ։
-Գալի՞ս ես լողանք և խաղանք։
-Այո։
-Շատ ծիծաղելի է։
-Այո, բայց․․․
-Ի՞նչ։
-Ես պետք է գնամ դեպի ծով․․․
-Ինչու՞։
-Այնտեղ իմ ծնողներն են։
-Դե, քեզ հաջողություն։
— Ցտեսություն, ծիծաղկոտ առու։