Մայրենի

Ձկնիկն առվին խուտուտ տվեց

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Հարցեր և առաջադրանքներ

1. Արձակ պատմիր բանաստեղծությունը:

Ձուկը առվին խուտուտ տվեց, ինչից պարզ առուն ծիծաղեց և ուշաթափվեց, գլորվեց ձորը։ Ճանապարհին առուն խփվեց քարին, ուշքի եկավ, նայեց շուրջ բոլորը և ժպիտով շարունակեց իր ճամփան դեպի ծով։

2. Ինչպիսի՞ն էր առուն. պատմիր նրա մասին:
Առուն շատ պարզ ու անբիծ էր և նրան շատ հեշտ էր ծիծաղեցնել։

3. Հորինիր վերնագիր բանաստեղծության վերաբերյալ:
Առուն և ձկնիկը

4. Ինչպե՞ս կնկարազարդիր բանաստեղծությունը, պատմիր:
Ես կնկարեի մի ձուկ, որը առվին իր պոչիկով խուտուտ է տալիս, իսկ առուն ծիծաղելով քարափից թափվում է և հոսում է դեպի ծով։

5. Հորինիր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:

-Բարև, առո՛ւ։
-Բարև, ձո՛ւկ։
-Գալի՞ս ես լողանք և խաղանք։
-Այո։
-Շատ ծիծաղելի է։
-Այո, բայց․․․
-Ի՞նչ։
-Ես պետք է գնամ դեպի ծով․․․
-Ինչու՞։
-Այնտեղ իմ ծնողներն են։
-Դե, քեզ հաջողություն։
— Ցտեսություն, ծիծաղկոտ առու։

Հայրենագիտություն

Գեղարդի վանք

Գեղարդի վանքի կառուցման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Հայտնի է սակայն, որ համալիրը կառուցվել է մի վայրում, ոըը նախաքրիստոնեական շրջանում պաշտվել է որպես սրբատեղի` սրբացված աղբյուրների պատճառով։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։

Ըստ ավանդության 4-րդ դարի սկզբին, Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու առաջին տարիներին հիմվնել է մի վանք, որը Այրիվանք կամ Քարայրների վանք է կոչվել։ Վանքի հիմնադրումն ու բարգավաճումը ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչին և Սուրբ Սահակ Պարթև կաթողիկոսին։ Նախնական շրջանում վանքի միաբանները ապրել են հենց վանքում` կեցության համար օգտագործելով նաև մոտակա քարայրները` որպես մենակյացների խցեր։ Ենթադրվում է, որ այս անձավներից մեկում ապրել է նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։

Uncategorized

Գառնի

Գառնու հեթանոսական տաճարը ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը:

Հայտնաբերված հունական արձանագրության համաձայն, այն հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից:  305 թվականին, երբ հայոց արքա Տրդատ III-ը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն, հեթանոսական երկրպագության բոլոր վայրերը ոչնչացվում են:

Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում: Ենթադրվում է, որ Գառնին մնացել է կանգուն, քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»:  Կա նաև կարծիք, որ Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրել է եղբորը չավերել Գառնու տաճարը, որն իր համար մեծ նշանակություն ուներ։ 

Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից: Այն կանգնած է քսանչորս՝ 6.54 մետր բարձրության սյուների վրա։ Առջևի և հետևի սյուները վեցն են, երկու կողմերինը՝ ութական: 24 սյունները խորհրդանշում են օրվա 24 ժամերը:  Տաճարն ունի ինը հատ 30 սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ: Սանդուղքի երկու կողմերում քառակուսի պատվանդաններ են, որոնց վրա փորագրված է Ատլասի՝ հունական դիցաբանության տիտանի քանդակը, որը կարծես իր ուսերի վրա է պահում ամբողջ կառույցը:

Համալիրը կառուցվել է բարձր հրվանդանի վրա և երկու կողմերից պաշտպանված է բարձր ժայռերով, որոնք միանում են պարսպապատով:

մաթեմատիկա

Զույգ և կենտ թվեր

  • 1. 21;12;36;63;25;52;13;31;15;51;18;81;20;2;100;1;29;92;14,41;35,53;40,4;48,84 թվերից առանձնացրու

ա) զույգ թվերը։ 12, 36, 52, 18, 20, 2, 100, 92, 14, 4, 48, 84

բ) կենտ թվերը։ 21, 63, 25, 13, 31, 15, 51, 81, 29, 41, 35, 53

  • Ո՞րն է ամենափոքր զույգ թիվը։ 2
  • Ո՞րն է ամենափոքր զույգ երկնիշ թիվը։ 10

2. Համեմատի՛ր.

3405 < 47809

32005 > 22070

27789 > 26789

230204 < 234504

23426 < 23789

2845 = 2845

264890 < 264897

 456717 > 234597

32569 =  32569

 Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

389<395

 8734>8345

356589>356549

306784<306984

475156<475759

18921>18985

3․Թվերը դասավորել աճման կարգով՝   

323890, 4567, 45, 890584, 456, 3։
3, 45, 456, 4567, 323890, 890584

4․Թվերը դասավորել նվազման կարգով՝
3689, 452, 3698, 12, 156, 569993։
569993, 3698, 3689, 452, 156, 12

5․  8455 > 84*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն   ի՞նչ   թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:
8455>8415

6․Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

  •  100, 200, 4010, 5070, 6000
  • 3200, 1340, 540, 100, 290
  •  3368, 2358, 2321, 101, 15
  • 2065, 112, 99, 9, 10