Բնագիտություն

Իմ կենդանին և իմ վարդը

«Իմ վարդը»

Այս գարնանը ես տանը ծաղկամանում վարդ տնկեցիի։ Եվ երբ հայտնվեցին երկու կոկոն, մեր չարաճճի չորսոտանի բնակիչը որոշեց համտեսել դրանք։ Նա կծեց, պոկեց երկու կոկոնները, բայց հասկացավ, որ դա ուտելու բան չէ և թողեց ու գնաց։ Հետո էլի կոկոններ հայտնվեցին, իսկ հետո վարդեր բացվեցին։




«Իմ կենդանին»
Ես պահում եմ կատու, նրա անունը Հյուգո է, նա մի տարեկան է և շատ է սիրում քնել, ուտել, խաղալ և մեր շքամուտքում զբոսնել։ Նա շատ հետաքրքրասեր է և ամեն ինչը պետք է հոտոտի։ Նա շոտլանդական ցեղատեսակի է, Հյուգոի մորթին մի քանի գույն է մոխրագույն սպիտակ և նարնջագույն։ Հյուգոն ամեն գիշեր գալիս է և պառկում ոտքերիս տակ, պառկում է մեջքի վրա, փորիկը բացում ու հասկացնում, որ սիրեմ նրան և խաղամ նրա հետ։ Լուսադեմին երբ Հյուգոն նկատում է մեր բակի սպիտակ կատվին նա շատ է զայրանում, որովհետև նա մեր բակը համարում է իր տարածք, որտեղ ուրիշ ոչ մի կատու չպետք է լինի։ Երբ հանկարծ նա պատշգամբից թռչում գնում է կռվելու ես ստիպված եմ նրա հետևից թռչել և հետ բերել տուն։ Մենք Հյուգոյին սանրում ենք, որպեսզի ավելորդ մազերը թափվեն, կերակրում ենք նրան և հատուկ վիտամիններ տալիս, որ մազերը չթափվեն, փայլեն և առողջ լինեն։
Հյուգոյի նկարները


մաթեմատիկա

Մաթեմատիկայի հոկտեմբերյան ֆլեշմոբի քննարկում

1.Սովորողները նկարում էին Աթաբեկ Խնկոյանի հեքիաթները՝ «Ագռավն ու աղվեսը», «Ճպուռն ու մրջյունը», «Մկների ժողովը» և «Փեսացու մուկը»: Դասարանում 22 սովորող կար: Նրանց կեսը նկարում էր «Ագռավն ու աղվեսը», մյուս կեսից հինգը՝ «Ճպուռն ու մրջյունը», իսկ մնացածի կեսը՝ «Մկների ժողովը»: Քանի՞ հոգի էր նկարում «Փեսացու մուկը»:

Լուծում
22։2=11
11-5=6
6:2=3
6-3=3

2.Արփին ճաշի համար աղցան պատրաստեց: Մեկ բաժին աղցանի համար պետք է 3 լոլիկ, 2 վարունգ, 1 պղպեղ: Քանի՞ լոլիկ, վարունգ և պղպեղ օգտագործեց Արփին 8 բաժին աղցան պատրաստելու համար:
Լուծում
8×3=24
8×2=16
8×1=8

Պատ․՝ 24 լոլիկ, 16 վարունգ, 8 պղպեղ

3.Պարկում կա 8 կարմիր, 4 դեղին և 11 կանաչ գնդակ: Առանց պարկի մեջ նայելու՝ ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է այնտեղից հանել, որ հանածներից գոնե մեկը դեղին լինի:
Լուծում
11+8+1=20
Պատ․՝ 20 գնդակ

4.Տարբեր թվանշաններով գրվող ամենափոքր քառանիշ թվի հարյուրավորների կարգում ի՞նչ թվանշան է գրված:
Պատ․՝ 1023

5. Մեկ մուտք ունեցող բազմահարկ շենքի յուրաքանչյուր հարկում կա չորս բնակարան: Ո՞ր հարկում է 49-րդ բնակարանը, եթե բնակարանների համարակալումը սկսվում է առաջին հարկից` 1 համարով:
Լուծում
49:4=12+1
Պատ․՝
13 -րդ հարկում

Մայրենի

Մայրը «Հովանես Թ․»

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր: Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կերակուր բերեց ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։ Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մեկը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց,դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։ Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։ Վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։ Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։ Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ,թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ նստեց։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ քարի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։ Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։