Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
- Հարցեր և առաջադրանքներ
- Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:
Աշանան քամին փչում է և ջրվեժի ջուրը տարածվում է տարբեր կողմերով, առուն խշխշում է, ծառի ճյուղերը օրորվում են, իսկ ծտերը դողում են։ - Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
Ինձ դուր է գալիս այս հատվածը, որովհետև այստեղ նկարագրվում է գեղեցիկ ոսկեզոծված աշուն։
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ: - Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ: - Պատմի՛ր բանաստեղծությունը:
Բանաստեղծության մեջ նկարագրվում է, ինչպես է ամեն ինչը ոսկեգույն դարձել, ինչպես է աշունը դեղինով ներկել տերևներն ու ճյուղերը։ Ոսկեգույնն այնքան շատ է, որ թվում է, թե ամեն տեղ դեղին բոցեր են, հրդեհ ու ծուխ է ելնում։ Աշնան քամին, մեծահարուստի պես, տիրում է ջրվեժին, առվին, գետերին ու ողջ բնությանը։ - Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:
https://www.youtube.com/watch?v=9wqUtNLgZ_o&feature=youtu.be