Իմ սիրած BTS խմբի երգերից շատ եմ հավանում Dynamite երգը։ Այնտեղ յոթ ընկերներ պատմում են իրենց երիտասարդ ուրախ ու անհոգ կյանքի մասին։ Ընկերները միասին են ապրում, միասին ճամփորդում են, հետաքրքիր ու տեսարժան վայրեր այցելում, ծանոթանում նոր մարդկանց հետ։ Կարծում եմ, այս երգով նրանք ուզում են ասել, որ կյանքը միշտ լուսավոր է լինելու, եթե երիտասարդությունը լուսավոր է։
Ուզում եմ ավելացնել, որ ինքս էլ շատ սիրում ճանապարհորդել: Ուզում եմ, որ աշխարհում լինի խաղաղություն, չլինեն պատերազմներ ու համաճարակներ, որ սահմանները լինեն բաց և մարդիկ կարողանան վերջապես դուրս գալ իրենց տներից, հյուր գնալ, ճամփորդել։