Մայրենի

Մայրենի

Համո Սահյան, «Մշուշների շղարշի տակ»

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Հարցեր և առաջադրանք

  • Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.
  1. Մշուշների շղարշի տակ-ամպի վարաքույրի տակ։
  2. Ամպը լեզուն կուլ է տվել-ամպերը լռել են։
  3. Ցերեկն էլ է ցրտից կծկվել-ցերեկը ձմռանը կարճացել է։
  • Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
    Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
    Չէ, երևի ձյուն է գալու:
  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Ես չունեմ անծանոթ բառ։

Կարդալիս՝

  1.  ի՞նչ գույներ ես տեսնում,
    Ես տեսնում եմ կարմիր, դեղին և նարնջագույն գույները
  2.  ի՞նչ ձայներ ես լսում:
    Ես լսում եմ ծտերի և տերևների ձայն։

Оставьте комментарий