День: 28 октября 2020
Մայրենի
Համո Սահյան, «Մշուշների շղարշի տակ»
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Հարցեր և առաջադրանք
- Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.
- Մշուշների շղարշի տակ-ամպի վարաքույրի տակ։
- Ամպը լեզուն կուլ է տվել-ամպերը լռել են։
- Ցերեկն էլ է ցրտից կծկվել-ցերեկը ձմռանը կարճացել է։
- Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու: - Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Ես չունեմ անծանոթ բառ։
Կարդալիս՝
- ի՞նչ գույներ ես տեսնում,
Ես տեսնում եմ կարմիր, դեղին և նարնջագույն գույները - ի՞նչ ձայներ ես լսում:
Ես լսում եմ ծտերի և տերևների ձայն։