Մեր պապական գյուղը՝ Նախիջևանիկը, գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Նախիջևանիկ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է մոտ 250 մարդ, կա 60 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 90 աշակերտ։
Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (19-րդ դար), հին գերեզմանոց թվագրվում է 9-13-րդ դարերում, Փիրումյանների գերեզմանոց (19-20-րդ դարեր), Մատուռ Նահատակ, որը թվագրվում է 13-րդ դարում, մատուռ Ղուլունց օջախ։
Այս գյուղը տվել է անվանի զորավարներ, որոնց թվում են նաև իմ նախապապերը՝ Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյանները, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել Սարդարապատի ճակատամարտին։
Նախորդ ամռանը մենք այցելել ենք Արցախ, Նախիջևանիկ, գնացել ենք մեր պապական՝ Փիրումյանների տոհմական գերեզմանոց։ Գերեզմանների տապանաքարերի վրա զարդաքանդակներ են և ուշագրավ տեղեկություններ տոհմի մասին։
Նախիջևանիկ գյուղը հայտնի է իր նռան այգիներով։ Այստեղի նուռը ամենահամովն է։ Արցախյան առաջին ազատամարտի տարիներին այս գյուղը մի քանի անգամ հայտնվել է թշնամու վերասկողության տակ և ազատագրվել 1992 թ․ սեպտեմբերի 4-ին։

Նախիջևանիկի գյուղապետարանի վարչական շենք





