Մի չոբան իր երկու գարները տարավ բազառ, որ ծախի։
Մինել մի դալալ է գալիս թե
— Ի՞նչ արժի քո ոչխարը
Ոչխարի գինն էլ շատ-շատ՝ իրեք-չորս մանեթ ա լինում։
— Էս ոչխարի գինը հազար մանեթ ա
— Քո չոբան հալով իմ վրա ծիծաղում ե՞ս,— ասում ա դալալը,— դե հմա ծիծաղի։
Ասում ա ու մի սիլլա տալիս չոբանին։
Չոբանը ոչխարները թողած, բռնում ա էդ դալալի շորից, քաշ տալիս բերում դատավորի մոտ։
— Ինչ գանգատ ունես,— հարցնում ա դատավորը
Չոբանը պատմում ա, թե էս մարդը, ես անմեղ, անտեղի ինձ սիլլա ա տվել։
Մթամ շատ ա չարանում դալալի վրա, ոտը գետնովն ա տալիս.
— Էդ արարքիդ համար,— ասում ա,— էս չոբանին, շտրաֆ պետք ա տաս. քսան կոպեկ։ Էս րոպեին հանի,— ասում ա դատավորը։
— դալալը ասում ա,— ձեռիս չկա, գնամ տուն, բերեմ։
— Բան չկա,— ասում ա դատավորն,— սա կսպասի, գնա բեր
Չոբանը հասկանում ա, որ իրեն ձեռ են առնում։ Դալալի գնալուց հետո հարցնում ա.
— Պարոն դատավոր,— ասում ա,— ուրեմն, մարդի էրեսին սիլլա խփելը քսան կոպեկ արժի՞։
— Հա, էդպես ա օրենքը,— պատասխանում ա դատավորը։
— Մեռնեմ օրենքին,— ասում ա չոբանը, ու մի սիլլա տալիս դատավորին, դալալը քսան կոպեկը որ բերի,— ասում ա,— քեզ կպահես։ Ես վռազում եմ, գնացի։
Մինչև դատավորը՝ ուշքի ա գալի, չոբանը փախչում, գնում ա։