1. Գտեք բառերի առաջին արմատները և գրեք, թե բառերում ինչ հնչյունափոխություն է կատարվել: Օրինակ՝ մկնիկ- մուկ- ու>ը
Մրոտ-մուր-ու>ը
Շնաձուկ-շուն-ու>ը
Հունաստան-հույն-յ տառը սղվեց
Ստախոս-սուտ-ու>ը
Մրգատու-միրգ-ի>ը
Սրբատեղի-սուրբ-ու>ը
Լրաբեր-լուր-ու>ը
Առվակ-առու-ու>վ
2. Բառերը վանկատեք:
Նապաստակ-նա-պաս-տակ
Ստեղնաշար-ստեղ-նա-շար
Ավտոմեքենա-ավ-տո-մե-քե-նա
Արշալույս-ար-շա-լույս
Զանգակ-զան-գակ
Դռնակ-դըռ-նակ
Հաշվել-հաշ-վել
Առագաստ-ա-ռա-գաստ
Գետակ-գե-տակ
Ամաչկոտ-ա-մաչ-կոտ
Հիշել-հի-շել
Բարձրախոս-բար-ձը-րա-խոս
Հնդկական-հընդ-կա-կան
3. Բառերին այնպիսի մասնիկ ավելացրեք, որ բնակվելու տեղ ցույց տան և գրեք, թե ինչ հնչյուրափոխություն է կատարվում:
Հնդիկ – Հնդկաստան – ի-ն սղվում է, ավելանում է ա հոդակապը + ստան մասնիկը
պարսիկ – Պարսկաստան — ի-ն սղվում է, ավելանում է ա հոդակապը + ստան մասնիկը
հույն – Հունաստան – յ-ն սղվում է, ավելանում է ա հոդակապը + ստան մասնիկը
ասորի – Ասորեստան – ի>ե ավելանում է ստան մասնիկը
4. Բառերը շեշտադրեք:
Աղավնի՛, մայրի՛կ, երազկո՛տ, հեռու՛, շնագա՛յլ, դասագի՛րք, մացառո՛տ, շողարձա՛կ, մայրամու՛տ, լուսավո՛ր, մենաստա՛ն, լեռնայի՛ն, զինադադա՛ր, ավտոմոբի՛լ: